Այժմ, Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար հարկավոր չի լինի հրաժարվել օտարերկրյա քաղաքացիությունից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով պարզեցվում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգը: Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:
Փաստաթուղթը թույլ է տալիս օտարերկրացիներին ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն՝ առանց հրաժարվելու իրենց նախկին քաղաքացիությունից: Բացի այդ, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիները կարող են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ առանց Ռուսաստանում երեք տարի ապրելու:
Ռուսաստանցիների հետ ամուսնացած կամ Ռուսաստանում մշտապես բնակվող օտարերկրացիները հնարավորություն կունենան քաղաքացիություն ստանալ պարզեցված ընթացակարգով:
Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի ստորագրումից 90 օր հետո։