Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Վլադիմեր Բորցվաձեն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ քրեական ոստիկանության Կենտրոնական դեպարտամենտի կողմից հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր բաժնի սպաները, գլխավոր դատախազության հետ մեկտեղ, Թբիլիսիում և Ախալցիխեում միաժամանակ կատարած օպերատիվ հետախուզության ժամանակ, դատավորի որոշման հիման վրա «գողական աշխարհի» անդամների և «օրենքով գողերի» աշխարհի 4 անդամի են ձերբակալել։
Ձերբակալվաձներից երկուսը «գողական աշխարհի» անդամներ՝ 1976 թվականին ծնված, նախկինում դատապարտված Ի․Կ․-ն և 1982 թվականին ծնված Գ․Գ․-ն։ Ձերբակալել են նաև «օրենքով գողերի» նախկինում դատապարտված երկու անձի՝ 1979 թվականի ծնված Գ․Մ․-ի և 1981 թվականի ծնված Կ․Ա․-ին։
Ոստիկանության կողմից կատարված հետախուզության հետևանքով Կ․Ա․-ի տնից հայտնաբերել են 87 հազար ամերիկյան դոլար։ Ինչպես նաև հայտնաբերել են համակարգիչ և հեռախոսներ։ Տներից հայտնաբերած հեռախոսներով նրանք հեռախոսակապ են ունեցել Թուրքիայում և Ռուսաստանում բնակվող վրացի «գողական աշխարհի» անդամների հետ։
Նրանց կողմից կատարած հանցանքը նախատեսում է 3-ից 10 տարվա ազատազրկում:
Աղբյուրը՝ police.ge