Վրաստանում 1 օրում 706 քաղաքացի է տուգանվել արտակարգ դրության պայմանները խախտելու համար: Այս մասին հայտնում է ներքին գործերի նախարարությունը:

Ներքին գործերին նախարարության աշխատակիցները Վրաստանի կառավարության կողմից սահմանած արտակարգ դրության և պարետային ժամը խախտողներին հայտնաբերելու նպատակով շուրջօրյա աշխատանքներ է իրականանցում: Երկրում կորոնավարակի տարածումը կանխելու նպատակով ոստիկանությունն անհապաղ արձագանքում է խախտումների բոլոր դեպքերին:

Իրավապահ մարմինները դիտարկման արդյունքում վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ երկրի մասշտաբով արտակարգ դրության և այսպես կոչված պարետային ժամի խախտման 706 նոր դեպք են բացահայտել:

Այսպիսով՝

Ապրիլի 1-ին, երեկոյան ժամը 21:00-ից մինչև ապրիլի 2-ի առավոտյան ժամը 06:00-ն տուգանվել է 204 քաղաքացի:

Բացի այդ հասարակական վայրերում 3 հոգուց ավել հավաքված մարդկանց և 2 մետր սոցիալական տարածություն չպահպանելու պատճառով տուգանվել է 75 քաղաքացի:

Տուգանվել է 1 ֆիզիկական և 1 իրավաբանական անձ՝ տնտեսական գործունեության սահմանափակումները խախտման համար:

Ինչպես նաև բացահայտվել է ինքնամեկուսացման կանոնների խախտման 10 նոր դեպք:

Տուգանվել է 415 մարդ՝ ուղևորների փոխադրման և մեքենաների տեղաշարժի կանոնները խախտելու համար:

Հիշեցնենք, որ արտակարգ դրության ռեժիմի խախտման դեպքում ֆիզիկական անձը երթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանվում է 3000 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: Ռեժիմը երկրորդ անգամ խախտելու դեպքում անձը ենթարկվում է քրեական պատասխանատվության, ինչը ենթադրում է մինչև 3 տարվա ազատազրկում:

Վրաստանում հայտարարված է պարետային ժամը գործում է երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան ժամը 06:00: Նշված ժամանակահատվածում արգելված է քաղաքացիների տեղաշարժը փողոցներում: