Հերթական անգամ, հոկտեմբերի 30-ին, քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանի սպանության թաքցման վերաբերյալ դատական լսումները հետաձգվեցին: Դրան նախորդում էին Հակոբյանի հարազատների բողոքի բազմաթիվ ցույցերը ընդդեմ սխալ հետաքննության Թբիլիսիում և Ախալցիխեում:
Ինչպես հաղորդում է տեղեկատվական կայք-էջ sknews.ge-ն, հոկտեմբերի 30-ին Սարգիս Հակոբյանի սպանության թաքցման վերաբերյալ հերթական դատական լսումները հետաձգվեցին, ընդ որում պատճառների մասին չի տրվել բացատրություն: Դատական նիստին չներկայացան ոչ մեղադրող կողմը, այսինքն դատախազությունը, ոչ սպանությունը թաքցնելու մեջ մեղադրվող երեք մեղադրյալների` Կարապետյանի, Իգիթյանի և Նալբանդյանի պաշտպանող կողմը: Դատական նիստին ներկայացան միայն սպանված Սարգիս Հակոբյանի հարազատները և փաստաբանը:
Տուժված կողմի փաստաբան Զուրաբ Ռոստիաշվիլիի խոսքերով, նրանք մտադիր են բողոք ներկայացնել դատախազության դեմ:
«Նրանք մեզ թույլ չեն տալիս ծանոթանալու գործի նյութերին, պատճառ են բերում այն, որ տուժվածի իրավահաջորդ ոչ ոք չի ճանաչվել, սակայն հարազատները ասում են, որ տուժվածի իրավահաջորդ համարել են սպանվածի հորը` Մյասնիկ Հակոբյանին, և այդ իսկ պատճառով նույնիսկ այցելել են նրա տուն», – ասւոմ է նա:
Հարկ է նշել նաև, որ մինչ դա, այն պատճառով, որ լսումներին չի ներկայացել մեղադրվող կողմը, այն հետաձգվել էր նաև հոկտեմբերի 21-ին: Այն բանից հետո, երբ սպանվածի հարազատները ներկայացան դատական նիստին հոկտեմբերի 12-ին և սկսեցին բողոքել և բողոքարկել սխալ հետաքննության համար, դատական նիստը արդեն հետաձգվում է երկրորդ անգամ:
Նույն այդ օրը, հոկտեմբերի 21-ին, ցուցապաստառների վրա գրություններով «Սամցխե-Ջավախքի իրավապահ մարմինները, տարածաշրջանային ոստիկանությունը և դատախազությունը կաշառակեր են», «Պահանջում ենք արդարություն Սամցխե-Ջավախում», «Մենք չենք լռի» և այն, Սարգիս Հակոբյանի հարազատները և համագյուղացիները անցկացրեցին բողոքի ցույցեր Ախալցիխեի Շրջանային դատարանի շենքի մոտ, իսկ ավելի ուշ Տարածաշրջանային դատախազության և Մարզային ոստիկանության ղեկավարության շենքի մոտ: Մի քանի օր առաջ, մինչ այդ, հոկտեմբերի 16-ին, նման ցույցեր Սարգիս Հակոբյանի հարազատների և համագյուղացիների կողմից անցկացվել է նաև Թբիլիսիում, Վրաստանի Կառավարության շենքի, Գլխավոր դատախազության շենքի և Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի դիմաց: