Ախալցիխեի Շրջանային դատարանի շենքի մոտ, իսկ ավելի ուշ Տարածաշրջանային դատախազության և Մարզային ոստիկանության շենքի մոտ հոկտեմբերի 21-ին Ախալքալաքում սպանված Սարգիս Հակոբյանի հարազատները անցկացրեցին բողոքի ցույց, սպանության գործով անցկացվող անարդարացի հետաքննության դեմ:
Խաղաղ ցույցերի նպատակը դժգոհության արտահայտումն էր հետաքննության և դատավարության վերաբերյալ, որը անցկացվում է Սարգիս Հակոբյանի սպանության գործով, սպանվածի հարազատները հիմնականում պահանջում են վերանայել սպանության թաքցման գործը, որովհետև կարծում են, որ երեք մեղադրյալներին չեն դատում այն հանցագործության համար, որը նրանք գործել են: Ըստ իրենց` դատախազությունը հատուկ է առաջ քաշել թեթև մեղադրանք, և որ դատապարտյալները մեղավոր են ոչ թե սպանությունը թաքցնելու, այլ մասնակցության մեջ:
Արմեն Նալբանդյանին, Արմեն Կարապետյանին և Արթուր Իգիթյանին դատում են հուլիսի 26-ին Ախալքալաքում, Արագվա-Օրջա խաչմերուկում կատարված սպանությունը թաքցնելու համար:
Հոկտեմբերի 21-ին ժամը 12:00-ին նշանակված էր հերթական դատական լսումներ, սակայն, ինչպես հաղորդում է sknews.ge-ն, այն պատճառով, որ դատախազ Մամուկա Կոմոշվիլին չէր ներկայացել լսումներին, այն հետաձգվել է:
Սարգիս Հակոբյանի հարազատները ներկայացրել են իրենց դժգոհությունը ցուցապաստառների միջոցով ` «Սամցխե-Ջավախքի իրավապահ մարմինները, տարածաշրջանայինն ոստիկանությունը և դատախազությունը կաշառակեր են», «Պահանջում ենք արդարություն Սամցխե-Ջավախքում», «Մենք չենք լռի» գրառումներով:
Հիշեցնենք նաև, որ նման ցույցեր Սարգիս Հակոբյանի հարազատների և համագյուղացիների կողմից անցկացվել է նաև Թբիլիսիում հոկտեմբերի 16-ին Վրաստանի Կառավրության շենքի և Գլխավոր դատախազության շենքի դիմաց: