Դատական նիստը Սարգիս Հակոբյանի սպանության թաքցման վերաբերյալ, նշանակված հոկտեմբերի 21-ին հետաձգվել է: Դրան նախորդել է բողոքի ցույցերը սպանվածի հարազատների կողմից, և պաշտոնական դիմում սխալ հետաքննության մասին, որը ներկայացվել է Գլխավոր դատախազությանը, Կառավարությանը և Վրաստանի ժողովրդական պաշտպանին:
Հոկտեմբերի 21-ին, երբ Սարգիս Հակոբյանի քույրը և քրոջ որդին հանդիպեցին տարածաշրջանային ոստիկանության ղեկավարին` Թեյմուրազ Կալանդաձեին, բողոքի ցույցերը Սարգիս Հակոբյանի սպանության սխալ հետաքննության համար դադարեցվեցին, ինչպես տեղեկացնում է sknews.ge-ն:
Ցույցի կազմակերպիչները դեռ կսպասեն դեպքերի զարգացմանը: Մանյա Հակոբյանը որդու հետ միասին համարյա մեկ ժամ զրուցում էին փակ դռների հետևում ոստիկանության ղեկավար` Թեյմուրազ Կալանդաձեի հետ:
«Մենք նրան ասացինք, որ մեղադրյալների վրա հարուցված գործը սխալ հոդվածով է տարվում, որ նրանք ոչ թե դատում են համամասնակցության համար այլ սպանությունը թաքցնելու համար: Նա ասաց, որ մենք ճիշտ ենք, ասաց, որ բոլոր վկայությունները հանձնել են դատախազությանը, և, որ սպասենք որոշմանը», – ասում է Մանյա Հակոբյանը sknews.ge-ին տրված իր մեկնաբանության մեջ:
Սպանված քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանի հարազատները ներգրավված չեն եղել դատի հետաքննության գործընթացին և դատավարությանը, որոնք ընթանում են Սարգիս Հակոբյանի սպանության թաքցման գործով: Հերթական դատական նիստի մասին նրանք տեղեկացել են ԶԼՄ-ներից, և հոկտեմբերի 12-ին կայացած 4-րդ լսումներին Ախալցիխեի շրջանային դատարանում: Լսումներից հետո Սարգիսի հարազատները սկսեցին բողոքել այն մասին, որ դատապարտյալներին մեղադրում են ոչ թե հանցագործության մեջ մասնակցության համար, այլ այն թաքցնելու մեջ: