Այսօր, անմիջապես Հայաստան-Վրաստան սահմանից կարանտինային ռեժիմի են տեղափոխվել Ծղալտուբո՝ 3 հոգի, Ախալցիխե՝ 18 հոգի:
Ոստիկանությունը նաև հարկադրաբար կարանտինային գոտիներ է տեղափոխել 10 հոգու, որոնք խախտել են ինքնամեկուսացման պայմանները: Այս մասին հաղորդում են Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից: Անցյալ մեկ օրվա ընթացքում համաճարակաբանների կողմից հայտնաբերվել են սահմանված ռեժիմի խախտումներ՝ Իմերեթիում, Սամեգրելոյում, Մցխեթա-Մթիանեթիում, Քվեմո-Քարթլիում և Սամցխե-Ջավախքում:
Մարտի 13-ից առ այսօր հարկադրաբար տեղափոխվել է կարանտինային գոտի 190 մարդ, որոնք խախտել են ինքնամեկուսացման կարգը:
Վրաստանում ներկայումս կարանտինում է գտնվում 2956 մարդ, իսկ հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ՝ 291-ը: