Վրաստանում ֆորս-մաժորային պայմաններում հաշվիչներից չեն վերցվի ցուցմունքները և կսկսեն կիրառել հաշվարկման նոր համակարգ: Այս մասին ասված է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի (GNERC) հայտարարության մեջ:
«GNERC»-ը կորոնավիրուսի (COVID-19) տարածման պատճառով սկսել է վարչական վարույթ` իր որոշ կանոնակարգերում փոփոխություններ կատարելու առումով: Ինչպես պարզաբանեցին Հանձնաժողովում, այժմ ընկերությունները կկարողանան հաշվարկել կոմունալ վճարումները՝ նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում գրանցված ցուցումներին համապատասխան:
«Փոփոխությունների համաձայն` ֆորս-մաժորային վիճակի ժամանակ, հեռավար կանոնների պայմմաներում հաշվիչների ցուցումների հաշվարկման ընթացքում ընկերությունը իրավունք կունենա սահմանելու նախորդ սպառման ժամանակահատվածում (նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում սպառողի կողմից գրանցված ցուցումների կամ կանոնավոր փոխանցումների համաձայն) օգտագործված էլեկտրաէներգիայի, գազի կամ խմելու ջրի քանակը», – ասվում է հայտարարության մեջ:
Իրական ցուցմունքները ստանալուն պես վճարման չափը կճշգրտվի՝ իրական սպառմանը համապատասխան:
«Տարբերությունը իրական (օգտագործողի կողմից իրականում սպառված) և մոտավոր (անցած տարվա նույն ժամանակահատվածում սպառման փոխանցումները) սպառման միջև պետք է ճշգրտվեն/վերահաշվարկվեն իրական ցուցմունքների համաձայն», – հայտնում են «GNERC»-ից:
Կորոնավիրուսի տարածման պատճառով, դեռ մարտի սկզբից, ինչպես պետական գերատեսչությունները, այնպես էլ սպասարկման կենտրոնները և մասնավոր ընկերությունները սկսել էին անցնել հեռավար աշխատառեժիմի:
Մինչև ապրիլի 21-ն ամբողջ երկրում գործում է արտակարգ դրություն, ինչը, մասնավորապես, Վրաստանի կառավարությանը թույլ է տալիս կարգավորել դեղորայքի, ծառայությունների և առաջնային սպառման ապրանքների գները: