Վրաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 38-ի: Այս տեղեկությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծած` stopcov.ge կայքում:
Բացի այդ, stopcov.ge-ում տեղադրված տեղեկության համաձայն՝ 1 130 մարդ գտնվում է կարանտինում, իսկ 81 հիվանդ գտնվում է կլինիկական դիտարկման փուլում:
Տվյալները թարմացվել են քիչ առաջ: Մինչ այդ, Վրաստանում գրանցված էր կորոնավիրուսով վարակման 34 դեպք: Նրանցից մեկը ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից: