Կովկասի բնության հիմնադրամը (CNF) 2020 թվականին 40 հազար եվրո կհատկացնի նաև Վրաստանի Պահպանվող տարածքների վարչակազմերում աշխատող աշխատակիցների և անտառապահների (ամերիկյան անվանումը՝ «ռեյնջեր») կյանքի և առողջության ապահովագրության համար:
Համապատասխան դրամաշնորհային համաձայնագիրը ստորագրել են Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարարի տեղակալ Յուրի Նոզաձեն, Պաշտպանված տարածքների գործակալության նախագահ Վալերիան Մճեդլիձեն և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինին: Համաձայնագրի նպատակն է բարելավել անտառապահների աշխատանքային պայմանները՝ ելնելով նրանց աշխատանքի առանձնահատկություններից:
Կովկասի բնության հիմնադրամը, որը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից, 2013 թվականից ծածկում է Վրաստանի Պահպանվող տարածքների գործակալության ապահովագրական ծախսերի մի մասը:
Հիշեցնենք, որ Վրաստանում կա 13 պետական արգելոց, 10 ազգային պարկ, 41 բնական հուշարձաններ և երկու պահպանվող լանդշաֆտ: Առաջին պահպանվող տարածքը` Լագոդեխիի պետական արգելոցը, Վրաստանում ստեղծվել է 1912 թվականին: