Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 03:43-ին։
Երկրի գիտությունների ինստիտուտի և Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նինոծմինդա քաղաքից 22 կիլոմետր արևելք, Սաղամո գյուղի մոտ։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.3 մագնիտուդ։



