Այսօր Թբիլիսիի Հայկական եկեղեցինիրում տեղի ունեցավ Սուրբ Սարգսի տոնակատարություն: Ժամը 15:00-ի սահմաներում Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, ուխտավորները Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցուց դեպի «Սուրբ Սարգիս» մատուռ երթ կատարեցին:
Մոմավառությունից և աղոթքից հետո ուխտավորները շարժվեցին դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: Եկեղեցում կատարվեց նախատոնակի արարողություն և երիտասարդների օրհնության կարգ, որի ավարտից անմիջապես հետո մասնակիցներին բաժանեցին աղի բլիթներ:
Վաղը, փետրվարի 4-ին ժամը 11:00-ին Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ պատարագ: