Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունը հեպատիտ C-ի վերացման ծրագիրը ակտիվորեն իրականացնում է։ Նախագծին դիմելը և բուժումը բոլոր հիվանդների համար լիովին անվճար է: Ախալքալաքում ստուգվել է 1700 մարդ և նրանցից ոչ ոք հեպատիտ C վիրուսով հիվանդ չէ:
Վրաստանում հեպատիտ C-ի վերածման լայնածավալ պետական ծրագիրը սկսվել է 2015 թվականին։ Մինչ օրս այս ծրագրի շրջանակներում ավելի քան 64,000 մարդ կենսական նշանակություն ունեցող բուժում է ստացել, առանց որի նրանք չէին փրկվի։ Հեպատիտ C-ի նախագծի սկսումից մինչ հիմա դեղորայքի պլանավորման գործընթացում, կանխատեսվող սխալները չեն գերազանցել 5%-ը։
Ամեն ամիս Վրանսանում հեպատիտ C-ի դեմ բուժվում է 1000-1200 մարդ, և նախարարությունը պատրաստվում է, միշտ ունենալ դեղորայքի ավել խմբաքանակ, որպեսզի կարողանան ամսական ավելի շատ հիվանդ բուժել:
Ախալքալաքում հեպատիտ C դեռ չի գրանցվել։ Հիվանդության դեմ ստուգում է անցել բնակչության շատ քիչ մասը՝ 1700 հոգի։
Ախալքալաքի Առողջապահության հասարակական կենտրոնի տնօրեն Ավետ Տոնականյանն ասաց, որ ստուգումները շարունակվում են։
«Հիմա մենք ներկա դրությամբ ստուգումներ ենք անցկացնում, թե գյուղերից, թե քաղաքից 1700 հոգու անալիզ ենք վերցրել և ստուգել, ոչ միայն հեպատիտ C-ի, այլ նաև տուբերկուլոզի և Ձիահի և ոչ մի դեպք չի գրանցվել։ Մեզ այդ հիվանդությունների դեմ բուժվելու համար դեռ ոչ ոք չի դիմել, եթե գան մենք կվերցնենք անալիզներ և կուղարկենք Թբիլիսի, Քութայիսի կամ Գորի, քանի որ այդ վայրերում կլինիկաներ բուժման համար», – ասաց Ավետ Տոնականյանը։
Ախալքալաքում ստուգումներ ենք անցկացվել տարբեր հաստատություններում: Օրինակ` Սակրեբուլոյում, ոստիկանությունում և այլ հաստատություններում։ Այս ծրագիրը շարունակական է, իսկ դեղորայքը տրամադրվում է անվճար։
2019 թվականի սկզբին Վրաստանը ստացավ Եվրոպայի լյարդի հասարակության մրցանակը և ճանաչվեց, որպես հեպատիտ C-ի վերացման օրինակելի երկիր։ Միջազգային գործընկերների աջակցությամբ ծրագիրը ակտիվորեն իրականացվում է հիվանդության վերացման նպատակներին լիարժեքորեն հասնելու համար: