Վրաստանում սկսել է գործել նոր կառույց, որը կզբաղվի երկրի շուկայում որոշակի ապրանքների վերահսկողությամբ:

Շուկայի վերահսկողության գործակալությունը սկսել է աշխատել այն բանից հետո, երբ Օրենսգրքում ուժի մեջ մտավ խաղալիքների անվտանգ և ազատ շրջանառության մասին փոփոխությունները: Գործակալությունը մաս է կազմում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության: Նոր կառույցը զբաղվելու է վերահսկողությամբ, օրինակ. շինանյութերի` կցամաս, ցեմենտ, էլեկտրական մալուխ: Վերահսկողությունը տարածվում է նաև երեխաների խաղալիքների և պայթուցիկների վրա:

Գործակալությունն իրավունք ունի ստուգել նյութերին կցված փաստաթղթերը, և անհրաժեշտության դեպքում, առգրավել սպառնալիք պարունակող արտադրանքները:

Մինչև հիմա շուկայում վերահսկողություն էր իրականացնում Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տեխնիկական և շինարարական վերահսկողության գործակալությունը: Նույն գերատեսչությունը վերահսկողություն էր իրականացնում հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների նկատմամաբ, ինչպես նաև ստուգում էին բարձր տեխնիկական վտանգ ներկայացնող օբյեկտները:

Օրինագծի վերաբերյալ բացատրական գրության մեջ նշվում է, որ վերջին երկու գործառույթներն, ըստ էության, տարբերվում են շուկայում առկա ապրանքների վերահսկումից: Օրենսդրական փոփոխություններն ընդունվել են այնպես, որ մեկ այլ կառույց կարողանա իրականացնել այդ առաջադրանքը:

Նոր գերատեսչության գործունեության համար 2020 թվականին պետբյուջեից հատկացվել է 1,2 միլիոն լարի (մոտավորապես 413.8 հազար դոլար): Տեխնիկական և շինարարական հսկողության գործակալության հատկացումը, որը շարունակում է գործել, գերազանցում է 1,6 միլիոն լարին (մոտավորապես 565 հազար դոլար):

2020 թվականին տեխնիկական վերահսկողության գործակալության լրիվ դրույքով աշխատողների թիվը կկրճատվի 62-ից 45-ի, իսկ շուկայի վերահսկողության Գործակալությունում կաշխատի 35 մարդ: