Jnews-ը հայտարարում է մի քանի թափուր աշխատատեղերի և ստաժավորման ծրագրի մասին: Յուրաքանչյուր թափուր հաստիք ունի իր մրցույթը: Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 17-ը ներառյալ: Ուղարկեք Ձեր հայտը ոչ ուշ, քան նոյեմբերի 17-ի երեկոյան` jnews.ge@gmail.com և openborders5@gmail.com էլեկտրոնային հասցեներով: Ստորև ծանոթացեք յուրաքանչյուր հաստիքի մասին ավելի մանրամասն:

Jnews-ի վրացական բաժնի ոճաբան-խմբագիր

Այս թափուր հաստիքի համար մրցույթն անցկացվելու է ստաժավորման ծրագրի միջոցով: Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է անցնեն երկշաբաթյա ստաժավորման ծրագիր, որից հետո «Բաց սահմաններ» կազմակերպության Խորհրդի կողմից, որի ստորադասությամբ գործում է Ջավախքի լրատվական կենտրոնը՝ jnews.ge-ն, կընտրվի մեկ թեկնածու մշտական աշխատանքի:

Վրացական բաժնի ոճաբան-խմբագրի թափուր հաստիքի մրցույթին մասնակցության համար հայտը կարող է ներկայացնել լիարժեք բարձրագույն կրթությամբ (ցանկալի է բանասիրական գիտությունների գծով) անձը, վրացերենի գերազանց իմացությամբ և հայերենի կամ ռուսերենի լավ իմացությամբ: Ստաժավորման ծրագրին մասնակցությունը պարտադիր է: Ծրագիրն իրականացվելու է 2 շաբաթվա ընթացքում, աշխատանքային օրերին` նոյեմբերի 18-ից 29-ը ներառյալ: Թեկնածուները զբաղված կլինեն օրական 2-3 ժամ:

Հայտ.
Հայտը պետք է ուղարկվի էլեկտրոնային եղանակով՝ jnews.ge@gmail.comև openborders5@gmail.com էլ. հասցեներով: Հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը.

1. CV (Նշանակություն չունի, թե ինչ լեզվով կլինի ինքնակենսագրականը՝ վրացերեն, ռուսերեն թե հայերեն)

2. Մոտիվացիոն նամակ (300 բառից ոչ ավելի, բացատրեք, թե ինչու եք ցանկանում մասնակցել այս մրցույթին, ցանկալի է վրացերենով)

3. Դիպլոմ (սկանավորված տարբերակ կամ նորմալ լուսանկարված ձևով)
Նամակի վերնագրում անպայման նշեք «Ստաժավորման ծրագիր» կամ «Jnews-ի վրացական բաժնի ոճաբան-խմբագրի թափուր հաստիք» (նշանակություն չունի թե, որ լեզվով կգրեք)

Վրացերենի թարգմանչի թափուր աշխատատեղ

Վրացերենի թարգմանչի թափուր հաստիքը համալրելու համար Jnews-ը աշխատանքի է հրավիրում բարձրագույն կրթությամբ (ցանկալի է հայտատուն լինի լեզվաբան) անձանց, վրացերենի, ռուսերենի և/կամ հայերենի բացարձակ իմացությամբ: Այս մրցույթը նույնպես տեղի կունենա երկու շաբաթվա ընթացքում, սակայն թեկնածուները թարգամնությունները կկատարեն հեռակա կարգով՝ առանց Jnews-ի գրասենյակ գալու: Ընտրությունը կկատարվի նոյեմբերի վերջին, և կընտրվի լավագույն թարգմանությունը կատարած թեկնածուն: Մրցութային թարգմանությունները կկատարվեն նոյեմբերի 18-ից 29-ը: Օրական թարգմանության համար նախատեսված է առավելագույնը մեկ տեքստ:

Հայտ.

Հայտը պետք է ուղարկվի էլեկտրոնային եղանակով՝ jnews.ge@gmail.com և openborders5@gmail.com էլ. հասցեներով: Հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը.

1. CV (Նշանակություն չունի, թե ինչ լեզվով կլինի ինքնակենսագրականը՝ վրացերեն, ռուսերեն թե հայերեն)

2. Մոտիվացիոն նամակ (300 բառից ոչ ավելի, բացատրեք, թե ինչու եք ցանկանում մասնակցել այս մրցույթին, ցանկալի է վրացերենով)

3. Դիպլոմ (սկանավորված տարբերակ կամ նորմալ լուսանկարված ձևով)
Նամակի վերնագրում անպայման նշեք «Վրացերենի թարգմանչի թափուր հաստիք» (նշանակություն չունի թե որ լեզվով կգրեք)

Գովազդային գործակալի թափուր հաստիք
Գովազդային գործակալի թափուր հաստիքը համալրելու համար Jnews-ը աշխատանքի է հրավիրում հաղորդակցման հմտությամբ երիտասարդ աղջիկների ու տղաների, ովքեր ցանկանում են գումար վաստակել: Բարձրագույն կրթությունը պարտադիր չէ, բայց հաղորդակցման հմտությունը պարտադիր է: Այս աշխատատեղում կընդունվի մի քանի հոգի, ովքեր կանցնեն թրեյնինգներ և կսկսեն աշխատել: Աշխատանքը հիմնական չէ, շատ ժամանակ չի պահանջում, աշխատավարձը կախված է թեկնածուի ակտիվությունից:

Թեկնածուները կընտրվեն հարցազրույցի հիման վրա:

Հայտ.

Հայտը պետք է ուղարկվի էլեկտրոնային եղանակով՝ jnews.ge@gmail.comև openborders5@gmail.com էլ. հասցեներով: Հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը.

1. CV (Նշանակություն չունի, թե ինչ լեզվով կլինի ինքնակենսագրականը՝ վրացերեն, ռուսերեն թե հայերեն)

2. Մոտիվացիոն նամակ (300 բառից ոչ ավելի, բացատրեք, թե ինչու եք ցանկանում մասնակցել այս մրցույթին, ցանկալի է վրացերենով)
Նամակի վերնագրում անպայման նշեք «Գովազդային գործակալի թափուր հաստիք» (նշանակություն չունի թե որ լեզվով կգրեք)

Վերոնշյալ երեք թափուր հաստիքների համար կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց ուղարկված հայտը կպարունակի բոլոր նշված փաստաթղթերը: