Օգոստոսի 25-ին, ժամը 16: 00-ին, Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնում տեղի կունենա Նինոծմինդայի երիտասարդության կողմից նկարահանված «Փամփուշտ» ֆիլմի ամբողջական տարբերակի պրեմիերան:

Ֆիլմի դերասանները հիմնականում տեղացի երիտասարդներ են, և ոչ միայն սցենարի հեղինակները, ռեժիսորները և օպերատորները նույնպես տեղացի կինոսիրահարներ են, ովքեր որոշել են ազատ ժամանակը զբաղվել կինոարտադրությամբ:

2017 թվականի մարտի 2-ին տեղի ունեցավ ֆիլմի առաջին մասի պրեմիերան: Այդ ժամանակից սկսած սկսվել է երկրորդ մասի նկարահանումները:

«Փամփուշտ» ֆիլմը նկարահանվում է քրեական դետեկտիվի ժանրում, որը բացահայտում է քրեական աշխարհի բացասական կողմերը, այդպիսով երիտասարդներին զգուշացնելով այս ճանապարհի վտանգների մասին: Քանի որ երիտասարդները աշխատանքի պակասի պատճառով հաճախ ընտրոխմ են այդ ուղին: Այսօր Նինոծմինդայի երիտասարդությունը խոսում է կինոյի լեզվով` դրանով իսկ բարձրացնելով նման խնդիրներ երիտասարդների համար:

Ֆիլմի առաջին մասի տևողությունը կես ժամ էր, հիմա ամբողջական տարբերակը 1,5 ժամ է: Ֆիլմը նկարահանվել է ոչ միայն Նինոծմինդայում, այլ գործողությունները ընթանում են նաև Բորժոմիում, Թբիլիսիում, Ախալքալաքում: Ֆիլմի առաջին մասի պրեմիերայից հետո, որը նկարահանվել էր հիմնականում տղամարդկանց կողմից, երկրորդ մասին միացան նաև աղջիկներ և կանայք:

Նկարահանումների տեխնիկական աջակցությունը տրամադրվում է Ռադիո ՆՈՐ-ի կողմից:

Տոմսերը կարելի է ձեռք բերել Մշակույթի կենտրոնի տոմսարկղում` 3 լարիով: