Թբիլիսիի Չոր կամրջի վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր։ Ինչպես հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից, համատեղ աշխատանքեր են տարվում շիրմաքարերի հետագա ճակատագիրը որոշելու ուղղությամբ:
Այսօր, հոկտեմբերին 11-ին Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել.
«Հայտնում ենք, որ Թբիլիսիի Չոր կամրջի (მშრალი ხიდი, Сухой мост) վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները եղել են շինհրապարակում, որտեղ ուսումնասիրել են արդեն համարակալված շիրմաքարերը։ Դիվանագետները կապ են հաստատել կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ և Վրաստանի պատկան մարմինների հետ միասին աշխատանքներ են տարվում շիրմաքարերի հետագա ճակատագիրն որոշելու ուղղությամբ»։