Ախալքալաքի մունիցիպալիտետում 2019 թվականի «Օություն գյուղին» ծրագիրն (ՕԳԾ) ավարտման փուլում է, աշխատանքների 86-89% -ն իրականացվել է:
Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերի մեծամասնությունում ՕԳԾ-ի աշխատանքներն արդեն ավարտված են, որոշ գյուղերում շուտով կավարտվեն, և միայն երեք գյուղերում նոր են սկսվում:
«Աշխատանքներ են մնացել միայն Բալխո, Արագվա և Խոսպիո գյուղերում, իսկ Գոման և Ափնիա գյուղերում աշխատանքներն ընթացքի մեջ են և կավարտվեն մեկ շաբաթից », – ասում է շինարարության բաժնի պետ Գարիկ Գալիվոնջյանը:
Բալխոյում հին ջրատար խողովակները փոխելու համար պետք է նորը գնեն, սակայն, դրամական միջոցների բացակայության պատճառով խողովակները լրիվությամբ չի փոխվի: Ջրագծի մնացած մասը կփոխվի ապագայում: Ալստան և Խավեթ գյուղերում ևս ջրամատակարարման գծերի սկսված վերափոխումը ամբողջությամբ չի ավարտվի: Խոսպիո և Մարտունի գյուղերը կկառուցեն մեկ ընդհանուր մարզադաշտ: Մարզադաշտը կկառուցվի Ախալքալաքի զարգացման խմբի (LAG) և ՕԳԾ-ի համաֆինանսավորմամբ:
ՕԳԾ-ով շինարարական աշխատանքներն իրականացվել են առանց տենդերի: Մրցույթ հայտարարվում է, եթե անհրաժեշտ է լինում գնումներ կատարել, այս տարի ՕԳ ծրագրի շրջանակներում դրանք երեք անգամ են հայտարարվել:
Ըստ Գևորգ Գալիվոնջյանի, բոլոր աշխատանքներն արվել են որակյալ:
«Այս տարի աշխատանքներն իրականացվել են որակյալ, քանի որ մեր կողմից ուժեղ վերահսկողություն կար», – ասում է նա:
Մեր այն հարցին, թե որքանով ճիշտ են ընտրվել առաջնահերթությունները գյուղացիների կողմից, Գալիվոնջյանը պատասխանեց, որ մեծամասնությունը լավ ընտրություն ուներ, բայց կային նաև անիմաստ աշխատանքներ, օրինակ, գյուղական ճանապարհների հարթումը, որն արդյունք է տալիս մինչև առաջին անձրևը:
«Ավելի լավ կլիներ, եթե առաջնահերթությունները ընտրելիս պետությունը մասնագետներին թույլ տար օգնել գյուղերին: Այդ կերպ մենք կարող էինք խուսափել անիմաստ աշխատանքից », – ասում է Գարիկ Գալիվոնջյանը:
Շուշան Շիրինյան