Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում արտահանումն աճել է 12,3 տոկոսով (102 մլն դոլար), իսկ ներկրումը նվազել է 4,7 տոկոսով (4 963,4 մլն դոլար):

Վիճակագրության համաձայն վերջին 7 ամսվա ընթացքում արտաքին առևտրային շրջանառությունը կազմել է 7 065,4 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալներից պակաս է 0,2 տոկոսով:

Geostat-ի հաշվարկներով, առևտրի բացասական հաշվեկշիռը 2019-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում եղել է 2 861,4 դոլար՝ կազմելով արտաքին առևտրային շրջանառության 40,5 տոկոսը: