«Վրաստանի Ազգային բանկն այսօր արտարժույթի աճուրդով վաճառելու է 40 միլիոն ԱՄՆ դոլար»,- ասվում է Ազգային բանկի հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն, եթե գնաճի վրա ճնշումը փոխարժեքից ելնելով պահպանվի, ապա Ազգային բանկը նույնպես կխստացնի դրամավարկային քաղաքականությունը:
«Ըստ Ազգային բանկի, չնայած ներքին և արտաքին դրական մակրոտնտեսական դինամիկային, զբոսաշրջությանն առնչվող ցնցումների ֆոնին և բացասական սպասումներին, այսօր փոխարժեքը հասել է այնպիսի ցուցանիշի, որը կարող է վտանգ ներկայացնել գների կայունությանը:
Հաշվի առնելով դա՝ Վրաստանի Ազգային բանկը նպատակահարմար է համարում հետևողականորեն օգտագործել իր ձեռքի տակ ունեցած գործիքները, որպեսզի այդ ռիսկերի նյութականացումը չիրականացվի:
Այդ նպատակով այսօր Ազգային բանկն արտարժույթի աճուրդում վաճառելու է 40 միլիոն դոլար: Անհրաժեշտության դեպքում Ազգային բանկը ինտերվենցիաներ կկատարի հաջորդ օրերին էլ: Եթե շարունակվի փոխարժեքի ճնշումը գնաճի առնչությամբ, ապա Ազգային բանկը կխստացնի նաև դրամավարկային քաղաքականությունը», – ասված է Ազգային բանկի հայտարարության մեջ: