Այսօր` նոյեմբերի 29-ին, Ախալքալաքի թիվ մեկ հանրային դպորցում (Հովհ․ Թումանյանի անվան) «Ես սիրում եմ Վրաստանը» կարգախոսով հանդուրժողականությանը նվիրված մեծ միջոցառում անցկացվեց։

mijocarum

Միջոցառման նպատակն էր աշակերտների մեջ սերմանել հանդուրժողականություն, Վրաստանում ապրող տարբեր էթնիկ խմբերի մշակույթին ու ավանդույթների ծանոթացնել, առավել խորը ուսումնասիրել ու իմանալ Վրաստանի 12 երկրամասերի պատմությունն ու ներկան, այդ երկրամասերի մշակույթների փոխադարձ ազդեցությունն ու խստորեն պահպանվող առանձնահատկությունները:

dproc mij

«Ես սիրում եմ Վրաստանը» միջոցառման կազմակերպիչներից Հովհ․ Թումանյանի անվան հանրային դպրոցի փոխտնօրեն Անահիտ Կարապետյանն իր ելույթի խոսքում կարևորեց հարգանքն ու հանդուրժողականությունը միմյանց մշակույթի ու ազգային սովորությունների նկատմամբ։

«Ինչպե՞ս սիրել բազմազգ Վրաստան պետությունը։ Եվ հանրային, և կրթական համակարգերի համար սա բարդ և կարևորագույն խնդիր է, որպեսզի ապագա սերնդին կրթենք ու դաստիարակենք հանդուրժողական, հարգանքով ու սիրով դիմացինի նկատմամբ՝ անկախ իր սեռական, կրոնական, մշակությաին և ազգային պատկանելիությունից։ Այս աշխատանքը կատարելիս մեր աշակերտներն անցել են բարդ և դժվարին ճանապարհ։ Այդ ճանապարհին հնարավորինս խորը ուսումնասիրել են Վրաստանի հանրապետության 12 երկրամասերի մշակույթը, կրոնը և բնականաբար ավանդույթները և որ ամենակարևորն է՝ միասնության մեջ։ Մեր երկրի հզորացումը միասնության մեջ է, ինչը գրված է նաև Վրաստանի հանրապետության զինանշանի վրա՝ ուժը միասնության մեջ է»:
Anahit

Միջոցառումը կազմակերպել էր Ախալքալաքի թիվ մեկ հանրային դպորցը, որին ներկա էր Կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը, Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը, մանկավարժներ, ծնողներ, մշակույթի և կրթության ոլորտի ներկայացուցիչներ։

nerkaner

«Ես սիրում եմ Վրաստանը» խորագրով միջոցառմանն առանձին սեղաններով ներկայացված էր Վրաստանի 12 երկրամասերի խոհանոցը՝ հայկական տոլմայից մինՐ իմերեթական խաչապուրի։ Ինչպես նաև միջոցառմանը ցուցադրվեց կարճ տեսանյութեր յուրաքանչյուր բնակավայրի տեսարժան վայրերի, առանձնահատկությունների ու պատմության մասին։ Յուրաքանչյուր տեսանյութից հետո աշակերտները հանդես էին գալիս տվյալ երկրամասին բնորոշ տարբեր երաժշտական ու պարային կատարումներում։
Tum dproc

Ներկաները ևս մեկ անգամ փաստեցին, որ Վրաստանը չափազանց բազմազան երկիր է, ինչը նաև լավ հնարավորություն է երկրի զարգացման համար։ Միևնույն ժամանակ յուրաքանչյուր մարդ ազատ կարծիք հայտնելու ու քննադատելու իրավունք ունի, բայց պետք է զգուշավորությամբ մոտենալ և նրբորեն ընտրել ցանկացած խոսք։