«Միջազգային թափանցիկություն – Վրաստան» (Transparency International Georgia) ոչ կառավարական կազմակերպությունը ներկայացրել է 2018 թվականին Վրաստանի խորհրդարանի գործունեության մասին զեկույցը: Սամվել Մանուկյանն անհարգելի պատճառներով խորհրդարանի լիագումար նիստերից բացակայող պատգամավորների ցանկում է:
Ուսումնասիրությունը ներառում է 2018 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածը: Փաստաթղթում նշված է, որ անցյալ տարվա ընթացքում խորհրդարանն ընդունել է 705 օրենք, մեկ բանաձև և 2 հազար 221 որոշում: Դրանցից 410-ը (58%) նախաձեռնվել են կառավարության կողմից, իսկ 275-ը (39%)՝ պատգամավորների:
Առավելագույն թվով օրինագծերի հեղինակն է իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Անրի Օխանաշվիլին` 128 օրինագիծ: Նրան հաջորդում են իր նախկին կուսակցական անդամները` Էկա Բեսելիան, որը 2019 թ. սկզբին լքել է խորհրդարանի իրավաբանական կոմիտեի նախագահի պաշտոնը` 110 օրինագիծ և Քեթևան Փոփխաձեն, նախկինում` Բեսելիայի տեղակալը՝ 97 օրինագիծ:
Դրական տենդենցների շարքում անվանվել են արագացված ռեժիմով քննարկված օրենքի նախագծերի քանակի կրճատումը (180 օրինագծեր), ինչպես նաև պարզեցված ընթացակարգով (11 օրինագիծ):
Տարվա առավել առաջադեմ օրենքը, զեկույցի հեղինակները համարել են խորհրդարանի նոր կանոնակարգը: Փաստաթուղթը պարտավորեցնում է օրենսդիր մարմնին ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ օրենքների նախագծերի քննարկմանը և իրենց այլ պարտականություններին:
Ըստ նոր կանոնակարգի, պատգամավորները, որոնք անհարգալից պատճառներով բաց են թողել մեկ նստաշրջանի ընթացքում նիստերի կեսից ավելին, կարող են զրկվել իրենց մանդատից:
2018 թվականին, Վրաստանի խորհրդարանն անց է կացրել 51 լիագումար նիստ: Ընդհանուր բարդությամբ, պատգամավորները բացակայել են 1 հազար 879 անգամ, այդ թվում՝ 1,5 հազար անգամ ընտանեկան հանգամանքներից ելնելով:
Ընդհանուր առմամբ, լիագումար նիստերից ամենից շատը բացակայել են նախկին իշխող թիմից՝ «Միասնական ազգային շարժումից» Կոբա Նաղոփիան (47), Ազեր Սուլեյմանովը (46), Նիկա Մելիան (45) և Թինաթին Բոկուչավան (42):
Անհարգելի պատճառներով լիագումար նիստերից բացակայել են «Վրացական երազանք»-ի հետևյալ պատգամավորներ՝ Կախաբեր Օքրիաշվիլին (12), Սամվել Մանուկյանը (11), Թեյմուրազ Կոխրեիձեն (11) և Էլգուջ Գոցիրիձեն (11):
Խորհրդարանի ամենաակտիվ անդամ է ճանաչվել Էկա Բեսելիան: Խորհրդարանական փոքրամասնությունից լիագումար նիստերի ամենաակտիվ մասնակիցներն են ճանաչվել պատգամավորներ՝ Զուրաբ Ճիաբերաշվիլին և «Ազգային շարժման» անդամ Ռոման Գոցիրիձեն:
Ամենամեծ թվով խորհրդարանական հարցերի հեղինակն է ընդդիմադիր պատգամավոր Խաթունա Գոգորիշվիլին: Առավել ակտիվ հանձնաժողովը՝ իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովն է:
Տեղեկատվությունը՝ «Новости Грузия»-ից