Երեկ, հուլիսի 7-ին Գորի-Քարելի մայրուղու վրա տեղի ունեցած վթարից տուժածներին տեղափոխում են Հայաստան, արդեն սահմանն անցել են:
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ երեկ Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից երեքին՝ Մ. Մ.(30 տր.), Լ. Մ. (16 տր.) և Ռ. Մ.(12 տր.) տեղափոխում են Հայաստան և արդեն հատել են վրաց-հայկական սահմանը։
Լ. Մ. և Ռ. Մ տեղափոխվում են. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Մ.Մ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Ա. Մ. (40 տր.) և Մ. Մ. (13 տր.) վիճակները ծայրահեղ ծանր են և նրանց Հայաստան տեղափոխելու հարցը կախված է ապաքինման դինամիկայից։
Հուլիսի 7-ին, Գորի-Քարելի ճանապարհի 100 կմ հատվածում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և այրվել, մահացել են Հայաստանի երեք քաղաքացի՝ մեկ կին և երկու երեխա, իսկ մյուսները տեղափոխվել են Վրաստանի տարբեր հիվանդանոցներ: