Հանրային պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածում կապված երեկ երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:
Ինչպես ասվում է հայտարարության մեջ, Վրաստանի Հանրային պաշտպանը և նրա ներկայացուցիչներն ամբողջ գիշեր հետևել են Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին: Աշխատակիցներն այցելել են ոստիկանության բաժիններում գտնվող ցուցարարներին, որոնց մի մասը նշել է իրավապահ մարմինների աշխատակիցների հնարավոր գործողությունները:
«Հանրային պաշտպանի ներկայացուցիչները ակտիվորեն ուսումնասիրում են ակցիայի ժամանակ արձանագրված յուրաքանչյուր դեպք: Նրանք աշխատում են նաև ձերբակալվածների և անհայտ կորածների գտնվելու ենթադրյալ վայրը ճշտելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, նրանք կհետևեն դատավարություններին և այցելում են հիվանդանոցներ վիրավորներին տեսակցելու», – ասվում է հայտարարության մեջ:
Հանրային պաշտպանի գրասենյակը հրապարակել է թեժ գծի հեռախոսահամար:
«Եթե տեղեկություններ ունեք մարդու իրավունքների ոտնահարման մասին, խնդրում ենք դիմել Վրաստանի Հանրային պաշտպանի գրասենյակ` 1481», – ասվում է հայտարարության մեջ: