Իշխող կուսակցության շարքերը լքած Վրաստանի խորհրդարանի անկախ պատգամավորները որոշել են ստեղծել սեփական քաղաքական կուսակցությունը: Էկա Բեսելիան, Քեդևան Փոփխաձեն և Զվիադ Կվաճանտիրաձեն հայտարարել են «Արդարության համար» նոր կուսակցություն ձևավորելու մասին: Այս մասին Բեսելիան հայտնել է հատուկ ճեպազրույցում:

Ինչպես հայտնել է Բեսելիան, արդարության հասնելը նրա և նրա համախոհների հիմնական նպատակն է: Ըստ նրա, հենց արդարությունն է եղել 2012 թ.-ին գլխավոր միավորիչ գաղափարը, երբ «Վրացական երազանքը» հաղթեց խորհրդարանական ընտրություններում և այսօր այդ գործը պետք է ավարտին հասցնել:

Պաշտոնապես նոր քաղաքական շարժումը կհիմնադրվի հունիսի 20-ին: Դրա ղեկավարները պատրաստ են խորհրդակցություններ անցկացնել այլ կուսակցությունների և անհատ քաղաքական գործիչների հետ:

Հիշեցնենք, որ «Վրացական երազանք»-ում ճգնաժամը սկսվեց այն բանից հետո, երբ խորհրդարանը չաջակցեց 9 պատգամավորի կողմից առաջարկած «Ընդհանուր իրավասության դատարանների մասին» օրենքի նախագծի փոփոխությունները: Օրինագիծը նախատեսում էր մինչեւ 2024 թ.-ի դեկտեմբերի 31-ը շրջանային և վերաքննիչ դատարաններում դատավորների անժամկետ նշանակման կասեցումը: Արդյունքում Էկա Բեսելիան, Քեդևան Փոփխաձեն և Զվիադ Կվաճանտիրաձեն լքեցին իշխող կուսակցության շարքերը: