Մայիսի 28-ին նախատեսվում է «Գարեջի՝ Վրաստանն ու Կովկասը մեր տունն է» կարգախոսով հոգևորականների և հասարակական խմբերի բողոքի ակցիան:
Բողոքի ակցիայի մասին հայտարարել են Դավիթ Գարեջիի վանական համալիրի հոգևորականները: Կազմակերպիչների հայտարարության համաձայն՝ ակցիան տեղի կունենա Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի դրոշներով:
«Դա նշան կլինի, որ մենք չենք ուզում թշնամական հարաբերություններ ունենալ որևէ մեկի հետ, առավել ևս մեր տանը, մեր եղբայրների հետ` կովկասցիների հետ: Այս ակցիայով մենք զգուշացնում ենք բոլոր շահագրգիռ ուժերին, որ ոչ ոք չի տրվի սադրանքների հնարավորություն, սա մեր մեծ տունն է, և դա կործանարար հարված է տարածաշրջանում: Մենք հավատում ենք, որ այդ օրը Գարեջիում մեզ հետ միասին կլինեն և ադրբեջանցիները, և Վրաստանի քաղաքացիները և վրացիների համար սուրբ և անգին հողից, իրենց պատմական հայրենիքին ու ամբողջ աշխարհին կասեն, որ եղբայրությունը և բարեկամությունը սահմաններ ու շփոթություններ չունեն, շահագրգռված ուժերի քաղաքականությունը չպետք է խավարեցնի դա», – ասվում է տարածված հաղորդագրության մեջ: