Թբիլիսիում մշակութային բազմազանության համաշխարհային օրվան նվիրված համերգ տեղի ունեցավ, որի շրջանակներում, Իլիկո Սուխիշվիլու և Նինո Ռամիշվիլիի անվան վրացական ազգային բալետի պետական ակադեմիական թիմը համերգի մասնակիցներին ներկայացրեց «Աշխարհի ժողովուրդների պարերը» ծրագիրը։
Մայիսի 21-ը նշվում է որպես Մշակութային բազմազանության համաշխարհային օր՝ հանուն երկխոսության ու զարգացման (World Day for Cultural Diversity for Dialogue and Development): Այս ամսաթիվը Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախաարարությունը նշում է 2014 թվականից, ավանդաբար կազմակերպելով տարբեր տեսակի միջոցառումներ։
Մշակութային բազմազանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Թբիլիսիի համերգային դահլիճի «Իվենթ հոլում» տեղի ունեցավ համերց, որի շրջանակներում, Իլիկո Սուխիշվիլու և Նինո Ռամիշվիլիի անվան վրացական ազգային բալետի պետական ակադեմիական թիմը համերգի մասնակիցներին ներկայացրեց «Աշխարհի ժողովուրդների պարերը» ծրագիրը։
Նախագիծն իրականացվել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերում պետական նախարարի աջակցությամբ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2002թ. դեկտեմբերի 20-ին սահմանեց այս օրը՝ բոլոր անդամ-պետություններին հիշեցնելով, որ ժողովրդավարության, հանդուրժողականության, սոցիալական արդարության և ազգերի ու մշակույթների միջև փոխադարձ հարգանքի պայմաններում բարգավաճող մշակութային բազմազանությունն անհրաժեշտ է տեղական, ազգային և միջազգային մակարդակներով խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար: Հարկավոր է նպաստել, որ բոլոր, հատկապես զարգացող երկրներում մշակույթի և զարգացման միջև փոխկապակցվածության կարևորությունը հասանելի լինի բոլորին: