Ապրիլի 18-ին, Ախալքալաքի քաղաքապետարանում տեղի ունեցավ թրեյնինգ թիվ 2 ռուսական դպրոցի բարձր դասարանցիների համար, որտեղ նրանց պատմեցին Վրաստանում իշխանության կառուցվածքի, մունիցիպալիտետի աշխատանքի և տեղական բյուջեի ձևավորման գործընթացի մասին:

Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման (BMZ) Դաշնային նախարարության աջակցությամբ:

IMG_0079

«Քաղաքացիների մասնակցությունը տեղական բյուջետավորման գործընթացում» վերտառությամբ ծրագիրը ստեղծվել է տարածաշրջաններում ապրող երիտասարդներին անհրաժեշտ գիտելիքներ և փորձ տալու համար, որպեսզի նրանք ինքնիրացվեն տեղական ինքնակառավարման և բյուջետավորման գործընթացում:

GIPA-ի պրոֆեսոր Լիզա Սոփրոմաձեի դասախոսության ժամանակ երեխաներն իմացան, թե ինչպես է Վրաստանում իշխանության ուղղահայաց կառուցվածքը կազմակերպված, ինչով է տարբերվում կենտրոնում և տեղում կառավարման գործընթացը, ինչպես նաև մանրամասնորեն մունիցիպալիտետի գործունեության մասին: Միջոցառման ավարտին երիտասարդներին առաջարկվեց խաղ խաղալ, որը հստակ ցույց է տալիս ինքնավարության գործընթացը: Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը և քաղաքապետարանի ֆիննանսական ծառայության պետ Մկրտիչ Մղդեսյանը աշակերտներին տվեցին նաև տեղական բյուջեի ձևավորման և բաշխման մասին լիարժեք տեղեկություն:

IMG_0069

Ըստ երեխաների, միջոցառումը շատ հետաքրքիր էր և ճանաչողական: Թրեյնինգի շնորհիվ նրանք բազում նոր բաներ սովորեցին, օրինակ, ինչպես և ինչից է ձևավորվում տեղական բյուջեն, ինչպես նաեւ տեղական խնդիրների լուծման հարցում իրենց ձայնի իրավունքի մասին:

IMG_0061

Ամալյա Բաբայան