Ներքին գործերի նախարարության տվյալներով, 2019 թ. փետրվարին Եվրամիություն թույլ չի տրվել մուտք գործել 231 Վրաստանի քաղաքացու: Վրացիներին ամենից շատը մերժել են Իտալիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի և Կիպրոսի սահմանապահները:
Գերմանիա են մեկնել` 5112-ը, մերժվել՝ 20-ը,
Իտալիա են մեկնել` 2594-ը, մերժվել՝ 34-ը,
Հունաստան են մեկնել՝ 2994-ը, մերժվել` 7-ը,
Իսպանիա են մեկնել՝ 1334-ը, մերժվել` 25-ը,
Ֆրանսիա են մեկնել՝ 1445-ը, մերժվել` 37-ը,
Լեհաստան են մեկնել՝ 3198-ը, մերժվել` 30-ը,
Հունգարիա են մեկնել՝ 935-ը, մերժվել` 11-ը,
Չեխիա են մեկնել՝ 1272-ը, մերժվել՝ 4-ը,
Կիպրոս են մեկնել՝ 830-ը, մերժվել` 33-ը,
Ավստրիա են մեկնել` 1613-ը, մերժվել՝ 20-ը,
Լատվիա են մեկնել` 494-ը, մերժվել` 6-ը,
Նիդեռլանդներ են մեկնել՝ 252-ը, մերժվել` 1 հոգի,
Լիտվա են մեկնել` 429-ը, մերժվել` 2-ը,
Բուլղարիա են մեկնել՝ 89-ը, մերժվել՝ 1 հոգի:
Փետրվարին Բելգիայի (մեկնել է 218 քաղաքացի), Ռումինիայի (մեկնել է 119 քաղաքացի), Շվեյցարիայի (մեկնել է 3 քաղաքացի) և Սլովենիայի (մեկնել է 7-ը) սահմանապահները ոչ մի Վրաստանի քաղաքացու երկիր մուտք գործել չեն մերժել: