Վրաստանի վարչապետը Թբիլիսիում քաղաքացիական հասարակության համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է, որ երկրի զարգացումը հնարավոր չէ պատկերացնել, առանց քաղաքացիական սեկտորի ակտիվ ներգրավվածության:
Վարչապետը ողջունել է տարածաշրջանային ոչ կառավարական կազմակերպություններին, նշելով, որ արդյունավետ եվրաինտեգրման համար մեծ է այդ կազմակերպությունների դերը:
«Քաղաքացիական սեկտորը ներառված է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի յուրաքանչյուր փուլում: Մենք, քաղաքացիական սեկտորի և ակտիվ բնակչության հետ միասին կավարտենք առաքելությունը, որը դեռևս ուներ Առաջին Հանրապետությունը՝ կվերադառնանք Եվրոպական ընտանիք», – ասել է Մամուկա Բախտաձեն:
Վարչապետը նաև նշել է, որ հզոր շրջանները համարվում են Վրաստանի առաջնահերթությունը: