Հունվարի 20-ին, Բուղաշեն գյուղում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Միքայել Ավագյանի հուշարձանի բացումը որոշ ԶԼՄ-ների եւ ինտերնետ օգտատերերի համար միջէթնիկ երկպառակություն առաջացնելու եւ Ջավախքի բնակիչներին անջատողականության մեջ մեղադրելու առիթ դարձավ։ Բուղաշենում նման արձագանքից զարմացած են:
Հիշեցնենք, որ Բուղաշեն գյուղում Միքայել Ավագյանի հուշարձանը դեռ կանգնած էր նախորդ դարի 90-ական թվականներից, հին վթարային դպրոցի բակում: Հուշարձանի փոխարինման որոշումը ծագեց, երբ հուշարձանը պատահաբար վնասվել էր:
Ողջ իրարանցումն սկսվեց ադրբեջանական ԶԼՄ-ներից, «Ջավախքից անջատողականների» մասին գրեցին ՝ «Կովկաս պլյուսը», «Minval.az»-ը, «Media.az»-ը: Հոդվածների վերնագրերը ինտրիգ են առաջացնում՝ ուշադրություն հրավիրելով. «Վրաց հողի վրա հայերը Սամցխե-Ջավախքում տեղադրել են անջատողական դահիճի հուշարձանը», «Ի պատիվ Խոջալիի անգութ մարդասպանի Վրաստանում հուշարձան է կանգնեցվել», «Վրաստանում հուշարձան են կանգնեցրել ղարաբաղյան պատերազմում զոհված հայ անջատողական-դահիճի հիշատակի համար»:
Ավելի մեծ արդյունավետության համար «վրդովված» ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին իրենց նյութերը վրացական ֆորումներում, խաղալով այնպիսի զգայուն թեմաներով, ինչպիսին Աբխազիայի հակամարտությունն է:
Այնուամենայնիվ, այս թեման միշտ էլ համարվում է արդիական՝ միջէթնիկ երկպառակություն բռնկելու եւ Ջավախեթիի բնակիչների վրա անջատողականի պիտակը կախելու համար: Այն դեպքում , երբ Թբիլիսիի կենտրոնում տեղակայվեց Հեյդար Ալիեւի հուշարձանը, որը ոչ մի կապ չունի Վրաստանի հետ, ոչ հայկական լրատվամիջոցները, ոչ էլ Հայաստանի բնակիչները, ոչ էլ վիրահայերը որեւէ մեկին չմեղադրեցին ինչ-որ մի բանում: Համագյուղացու հուշարձանը, որը տեղադրվել էր գյուղացիների կողմից, դարձավ մեծ դժգոհության առիթ:
Ադրբեջանցիների դժգոհությունն անգամ դուրս է գալիս ԶԼՄ-ների եւ ինտերնետ օգտատերերի սահմաններից: Հուշարձանի բացումը նաեւ քաղաքական հայտարարությունների պատճառ հանդիսացավ:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը ֆեյսբուքյան իր էջում վրդովմունք է հայտնել՝ Ջավախքում հուշարձանի բացման փաստի կապակցությամբ:
«Ախալքալաքում սադրիչ ցույցի թողտվությունը ադրբեջանա-վրացական հարաբերություններում չի ավելացնի ջերմություն եւ կարող է դրդել Ախալքալաքի հայերին այլ սադրիչ գործողությունների`վնասելու Թբիլիսիի եւ Բաքվի ռազմավարական գործընկերությանը: Կարծում եմ, պաշտոնական Բաքուն պետք է պատշաճ խնդրանքով դիմի Վրաստանի կառավարությանը եւ հստակեցնի իր դիրքորոշումը այս ակնհայտ հայկական սադրանքի վերաբերյալ»:
Այնուամենայնիվ, ադրբեջանական քարոզչության ջանքերը միևնույն է արդյունավետ են, որոշ վրացի օգտատերեր՝ սոցիալական ցանցերի միջոցով, իրենց երկրի բնակիչներին եւ քաղաքացիներին մեղադրեցին անջատողականության մեջ, իսկ ԶԼՄ-ները սկանդալ են փնտրում:
Մինչդեռ, բացման ժամանակ Վրաստանի օրհներգը հնչեց երկու անգամ, իսկ Հայաստանի դրոշը վրացականի կողքին էր: Բացման ժամանակ ելույթ ունեցած երեխաներն էլ երգում էին իրենց պարանոցներին գցած վրացական եւ հայկական դրոշներով:
Ադրբեջանական ԶԼՄ-ները մեղադրեցին նաև տեղի իշխանություններին, որոնք «ոչ միայն թույլ են տվել» այդ իրադարձությունը, այլեւ մասնակցել են բացման արարողությանը: Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը նույնպես մասնակցել է այս միջոցառմանը, ով, առավոտվանից, ըստ նրա, պատասխան է տալիս ամեն կողմից «հարձակում իրականացնող» լրատվամիջոցների հարցերին:
«Բոլոր լրատվամիջոցներն այս թեմայի վրա են: Այս թեման այդքան էլ արժանի չէր նման ուշադրության, եթե ոչ ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք բռնկում են ազգերի միջև երկպառակություն: Նրանք վրացիներին տրամադրում են մեր դեմ: Աա է նրանց սկզբունքը: Դա սադրանք է: Այս կիսանդրին տեղադրվել էր 90-ականներին, ուղղակի հուշարձանն փոքր-ինչ փոփոխել են և հուշարձանի շրջակայքը բարեկարգել են : Ես այս թեմայի շուրջ նման աղմուկ չէի սպասում: Սա այնպիսի իրարանցումային թեմա չէր, որին կարող էին հետևել նման արձագանքներ », – ասում է Նաիրի Իրիցյանը:
Բուղաշենում՝ հուշարձանի բացման արդյունքում առաջացած իրարանցման մասին տեղյակ չեն եւ չեն էլ փորձում հասկանալ, ասելով՝ Միքայել Ավագյանի մահից հետո հուշարձանի տեղադրումը գյուղի հասարակության կողմից նախաձեռնվել էր հենց 1994 թվականին :
«Մենք ուզում էինք, որ Միքայել Ավագյանի հիշատակին՝ իր հայրենի գյուղում, կանգնեցվեր հուշարձան, որպեսզի նրա մասին չմոռանային: Մենք դա արեցինք գյուղի հիմնադրամի միջոցներով, որը մենք միշտ հավաքում ենք գյուղացիներից եւ ծախսում ենք այն նպատակներով, ինչը հարկ ենք համարում : Այս տարի մենք թարմացրեցինք հուշարձանը, ինչ կա դրա մեջ», – ասում է գյուղի բնակիչ Ավետիս Ափոզյանը:
Քրիստինե Մարաբյան