Բացի Գուդաուրի Կոբի հատվածից, որտեղ արգելված է ավտոտրանսպորտի տեղաշարժը, ավտոմայրուղու մնացած հատվածում գործում է սահմանափակումներ:
Դեպի Ռուսաստան «Կազբեգի-Վերին Լարս» (ռուս վրացական սահման) տանող ավտոմայրուղու Պասանաուրի Մլետա հատվածը, ձյան մաքրելուց հետո, բացել են մարդատար մեքենաների համար, ասվում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության դեպարտամենտի կայք էջում:
Մլետա Գուդաուրի հատվածում մարդատար մեքենաների համար պարտադիր է հակասահիչ շղթաների օգտագործումը: Երկու և ավելի
կամրջակ ունեցող մեքենաների համար տեղաշարժը ազատ է:
Գուդաուրի Կոբի հատվածը ձյան հոսքի և առատ ձյան պատճառով լրիվությամբ փակ է: Դարիալի լեռնանցքում առատ ձյան պատճառով արտակարգ իրավիճակում է աշխատում «Կազբեգի» անցակետը: