Ախալքալաքի Խաս Բախչա այգու մոտ, «Եհովայի վկաների» ցուցատախտակով քարոզչության հարևանությամբ Սուրբ խաչ եկեղեցու երիտասարդական թևի անդամները անցկացնում են Քրիստոնեական գաղափարախոսության բաց քարոզչություն:

Արդեն երկրորդ օրն է, ինչ Ախալքալքի Սուրբ խաչ եկեղեցու երիտասարդական թևի անդամները անցկացնում են ճանաչողական ակցիա՝ ցուցապաստառներով, թերթոններով, տեղեկացնելով «Եհովայի վկաների» ուսմունքի մասին, բացատրելով մարդկանց քրիստոնեական սկզբունքների և «Եհովայի վկաների» գաղափարախոսության տարբերությունը և կոչ անելով Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալներին անկոտրում լինել իրենց հավատքի հանդեպ և տարբերել քրիստոնեական սկզբունքները այլ ուսմունքներից:

Հիշեցնենք, որ արդեն մի շաբաթ է ինչ քաղաքի կենտրոնում, «Խաս Բախչա» այգու հարևանությամբ, Սուրբ Խաչ եկեղեցու մոտակայքում «Եհովայի Վկաները Վրաստանում» կազմակերպության անդամները կանգնած են ցուցատախտակով, կրոնական գրականությամբ և գրքույկներով և մարդկանց տեղեկացնում են իրենց կազմակերպության գաղափարախոսության և Աստվածաշնչի մասին:
akziya1