նորություններ 5 Մայիսի, 2026 • Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում կոսմետիկ վերանորոգում է

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու պատերը մաքրվում են մոմերի պատճառով ժամանակի ընթացքում կուտակված մրից։ Գմբեթի բարձրացման հետ կապված նախկինում նախատեսված լայնածավալ վերականգնման նախագիծը դեռևս չի իրականացվում։

Եկեղեցում անցյալ շաբաթվանից անցկացվում է փոքրիկ կոսմետիկ վերանորոգում։ Վերանորոգման պատճառով եկեղեցում կիրակնօրյա պատարագը չի մատուցվել։ Հոգևորականների խոսքով՝ կոսմետիկ վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել շաբաթվա վերջին, և եկեղեցին կրկին անխափան կընդունի հավատացյալներին։ Սուրբ Խաչ եկեղեցու քհն. Տեր Նարեկ Տիգրանյանի խոսքով՝ հավատացյալները կարող են հետևել թեմի սոցիալական ցանցերի էջերին՝ տեղեկանալու համար, թե երբ են ավարտվելու կոսմետիկ վերանորոգման աշխատանքները։

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում նախատեսվում է ավելի մանրակրկիտ վերականգնում՝ այդ նպատակով նախաձեռնողները մշակել են բարձրացված գմբեթով նախագիծ: Սակայն նման լայնածավալ վերանորոգման աշխատանքներ ներկայումս նախատեսված չեն: Վերանորոգումն իրականացնելու համար նախաձեռնողները պետք է թույլտվություն ստանան Կրոնական հարցերով պետական գործակալությունից:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝