Լոս Անջելեսում նոյեմբերի լույս 22-ի գիշերը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, որի խորագիրն էր «Արարենք միասին»։
Ընդհանուր առմամբ մարաթոնի ընթացքում հանգանակվել է 11 մլն 106 հազար 633 դոլար:
Եվրոպայի հայությունը հեռախոսամարաթոնի ընթացքում հանգանակել էր ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ի առավոտյան այցելել է հիմնադրամի գրասենյակ: Նա ՀՀ վարչապետի ֆոնդից հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500, 000 դրամ:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը մարաթոնի մեկնարկի նախօրեին հիմնադրամում ստորագրել է վեց ամսվա աշխատավարձը՝ 5, 753,496 դրամ, նվիրաբերելու հավաստագիրը:
Մի շարք բարերարներ խոշոր հանգանակություններ են արել: Իրանահայ բարերարներ Հենրիկ և Ադրինե Տեր-Ղուկասյանները նվիրաբերել են 1 մլն 340 հազար դոլար՝ այդ միջոցներով կհիմնանորոգվի Մատաղիս-Թալիշ ավտոճանապարհը: «Գրանդ» Հոլդինգի սեփականատերեր Կարեն և Միքայել Վարդանյանները նվիրաբերել են 60 մլն դրամ՝ Դիլիջան-Իջևան ճանապարհի հիմնանորոգման համար:
Ամերիկահայ Անդրանիկ Բաղդասարյանը 1 մլն դոլար է նվիրաբերել: 1 մլն դոլար է նվիրաբերել նաև մեկ այլ ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյանը:
«Ալեքս Հոլդինգը» փոխանցել է 200,000 դոլար:
Նվիրատվություն է կատարել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Հանրապետության նախագահի հաջորդ վեց ամսվա աշխատավարձը ևս կնվիրաբերվի հիմնադրամին:
2017-ին «Բերքառատ Արցախ» hեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 12,505,456 դոլար։