Այսօր, նոյեմբերի 8-ին, Ախալքալաքի հիվանդանոցի մոտ տեղի է ունեցել ավտովթար, միմյանց են բախվել երկու մարդատար ավտոմեքենա: 7 մարդ, մեքենայի վարորդը եւ ուղեւորները ստացել են թեթեւ վնասվածքներ եւ սալջարդեր:
Մոտավորապես կեսօրից մինչեւ ժամը 13:00-ն, քաղաքից դուրս գալու ճանապարհին՝ Ախալքալաքի հիվանդանոցի մոտ, բախվել են երկու մարդատար ավտոմեքենա: ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան վնասվել է, որի մեջ գտնվել է Գումբուրդո գյուղից մի ընտանիք՝ նորածին երեխայի հետ միասին: Ախալքալաքի հիվանդանոցի տվյալներով, վթարի ենթարկված անձինք ստացել են թեթեւ վնասվածքներ, քերծվացքներ եւ սալաջարդեր: Նորածին երեխան չի տուժել: Այսօր, ընտանիքի բոլոր 7 անդամները կմնան հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ:
Մեր դեպքի վայր ժամանելու պահին, երկրորդ մեքենան տեղում չէր: Այս փաստի հիման վրա սկսվել է հետաքննություն՝ Վրաստանի ՔՕ-ի 276-րդ հոդվածի առաջին մասով:
Վերոնշյալ հոդվածը նշանակում է ճանապարհային երթեւեկության կամ շահագործման անվտանգության կանոնների խախտում՝ այդ տրանսպորտային միջոցը վարող անձի կողմից, ինչը նշանակալի կամ լուրջ վնաս է հասցրել առողջությանը կամ առաջացրել է նշանակալի վնաս: Այս խախտումը պատժվում է տուգանքով կամ երեք տարի ժամկետով ազատության սահմանափակմամբ, կամ չորս տարի ազատազրկմամբ՝ պաշտոններ զբաղեցնելու իրավազրկմամբ կամ մինչև երեք տարի ժամկետով կամ առանց դրա՝ գործունեությամբ զբաղվելու իրավազրկմամբ: