Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում տեղի ունեցած բախման վերաբերյալ: Հարցաքննվել են «Միավորված ընդդիմության» և «Վրացական երազանքի» ներկայացուցիչները,տասնյակ վկաներ և տուժածներից երկուսը:
2018 թվականի հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում կատարված բանավոր և ֆիզիկական առճակատման փաստով Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժանմունքի Ախալքալաքի շրջանային բաժնում հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով և նույն հոդվածի 3-րդ մասով։
«Դեպքի վերաբերյալ ծանուցումն ստանալուց անմիջապես հետո հետաքննություն և ընթացակարգային գործողություններ են իրականացվել, ստուգվել է դեպքի վայրը և շրջակա տարածքները։ Հարցաքննվել են տասնյակ վկաներ, ընդ որում Միավորված ընդիմության և «Վարցական երազանք» կուսակցության ներկայացուցիչները, կոնֆլիկտին մասնակից և հարուցված քրեական գործի հետ կապված մի շարք անձիք։ Մինչ հիմա բոլոր տուժածների հարցաքննությունը չի իրականացվել։ 2018 թվականի հոկտեմբերի 30-ին տուժածները հրաժարվել են մեր հարցերին պատասխանել, ինչն էլ սկզբնական շրջանում իրական հանգամանքների որոշելու առումով որոշակի խնդիրներ առաջացրեց։ 2018 թվականի հոկտեմբերի 31-ին վերոնշյալ անձինք համաձայնել են տեղեկություններ տրամադրել հետաքննությանը: Նրանցից երկուսն արդեն հարցաքննվել են։ Մյուս երկու տուժածներն ըստ իրենց ցանկության կքննվեն սույն թվականի նոյեմբերի 1-ին։
Նախաքննությունը շարունակվում է, հանցանքի դրդապատճառներն ու փաստացի հանգամանքները որոշելու համար։ Քրեական հետապնդում նախաձեռնելու համար բավարար ապացույցներ ձեռք բերելու դեպքում։ Հետաքննությունը կարճ ժամանակահատվածում կմտածի հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու մասին։ Հետաքննության շրջանակներում անցկացվում է նաև դատաբժշկական և այլ անհրաժեշտ փորձաքննություն։ Ուսումնասիրվում է դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունները»,- ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարությունում։