Հոկտեմբերի 27-ին, ՎՀՕՄ-ի գրասենյակում իրականացվեց «Օժանդակություն ծնողազուրկ երեխաներին և կարիքավոր ընտանիքներին» ամենամյա ծրագիրը, որի շրջանակներում 62 ծնողազուրկ երեխա և 17 կարիքավոր ընտանիք օժանդակություն ստացան:
ՎՀՕՄ-ը տարին երկու անգամ նման բարեսիրական նախաձեռնությամբ է հանդես գալիս, որին միացել են Ախալքալաքի խանութների սեփականատերերը: 17 կարիքավոր ընտանիք, 62 ծնողազուրկ երեխա այսօր հագուստ ու մթերք ստացավ:
Շահառուները իրենց շնորհակալությունն են հայտնել ՎՀՕՄ վարչությանը և բարեգործներին, և նշել որ նմանատիպ նախաձեռնությունների շարունակականությունը թեթևացնում է իրենց առօրյա հոգսերը, հատկապես երբ ընտանիքում կան տարեցներ և երեխաներ:
«Օժանդակություն ծնողազուրկ երեխաներին և կարիքավոր ընտանիքներին» ծրագրին օժանդակել են. Վանիկ Գրիգորյանը, Աշոտ Ղազարյանը, Վելիխան Վարդանյանը, Համիկ Մղդեսյանը, Հրաչ Թորոսյանը, Արարատ Առաքելյանը, Արտաշ և Ասյա Փալանջյանները, Գագիկ Անտոնյանը, Աշխեն Բիչախչյանը, Համլետ և Կաքավ Կարախանյանները և այլք:
ՎՀՕՄ-Ի Վարչությունը շնորհակալագրեր է պատրաստել այն մարդկանց համար, որոնց շնորհիվ իրականացվեց այս ծրագիրը։