Վրաստանի Արդարադատության նախարարությունը երկարացրել է անձը հաստատող վկայականի անվճար տրամադրման ակցիան:
Ակցիան սկսվել էր ընտրացուցակների հստակեցման նպատակով՝ ընթացիկ տարվա մարտի 1-ից: Ավելի քան յոթ ամսվա ընթացքում անձը հաստատող վկայական անվճար ստացել է 98,200-ից ավելի մարդ:
Արդարադատության նախարարությունը որոշում է կայացրել երկարաձգել ակցիան՝ որոշակի կարգի քաղաքացիների համար, մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը:
Մոտակա երեք ամիսների ընթացքում անվճար վկայական կարող են ստանալ անչափահասները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը: Ակցիան վերաբերում է նաև այն քաղաքացիներին, որոնց մինչեւ 2018 թվականի մարտի 1-ը չի տրամադրվել ինքնությունը հաստատող ոչ մի փաստաթուղթ:
Անվճար վկայականներ կարող են ստանալ նաեւ այն անձինք, որոնց վկայականներում լուսանկարները պիտանի չեն, վատ որակ ունեն կամ էլեկտրոնային տվյալների բազայում բացակայում են, լուծարված անձը հաստատող փաստաթուղթ ունեն, գրանցված են առանց հասցեի, ունեն իրավական ուժ չունեցող փաստաթղթեր: Այն անձինք, որոնք գրանցված են երկրի իշխանությունների կողմից չվերահսկվող տարածքներում եւ չունեն ստիպողաբար տեղահանված անձի կարգավիճակ կամ լուծարված վկայական:
Մարդիկ կարող են դիմել Արդարադատության տան մասնաճյուղեր ամբողջ երկրի մասշտաբով: Նաև Պետական ծառայությունների զարգացման գործակալության կամ հասարակական կենտրոնների տարածաշրջանային ծառայություններ: Նրանք ազատված են նաև լուսանկարի համար վճարումից: