Համաձայն Freedom House անկախ կազմակերպության ներկայացրած մամուլի ազատությունը 2014 թվականին զեկույցի Վրաստանը գտնվում է «մասնակի ազատ» երկրների, իսկ Հայաստանը «անազատ» երկրների շարքում:
Ապրիլի 29-ին Freedom House հրապարակած զեկույցի համաձայն հետաքննողները հաստատում են, որ աշխարհում մամուլի ազատության ընդհանուր ցուցանիշը 2014 թվականին հասել է վերջին տասնամյակի ընթացքում իր ամենացածր կետին: Այս կազմակերպությունը հաշվետվութուն է անում մամուլի ազատության ոլորտում սկսած 1980 թվականից:
Մամուլի ազատությունը հետաքննել են 199 երկրներում, որոնցից 71 երկրեներ համարվում են «մասնակի ազատ», 63 երկրներ՝ «ազատ» են, 65 երկրներ՝ «անազատ»: Հայաստանում ԶԼՄ-ի ազատությունը գնահատվել է 61 բալ և հայտնվել է «անազատ» երկրների շարքում: Վրաստանը ստանալով 48 բալ համարվում է «մասնակի ազատ»:
Ըստ Freedom House հետազոտությունների ազատ մամուլ ունեցող լավագույն երկրներն են ՝ Ֆինլանդիան, Դանիան, Բելգիան, իսկ վատագույնները Կուբանը, Ղրիմը, Բելառուսը և այլն: