Հայաստանի մայրաքաղաքում՝ Երևանում ընթանում են քաղաքի ավագանու ընտրությունները:
Ավագանու ընտրությունները նշանակվեցին Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո: Այս րոպեներին բոլոր 575 ընտրատեղամասում ընտրությունները սկսվել են:
Ընտրություններին մասնակցում են 12 կուսակցություն և ընտրական դաշինք, որոնք ներկայացված են թեկնածուների համամասնական ցուցակներով:
Քաղաքապետերի թեկնածուներն այս ցուցակների առաջին համարներն են` Հայկ Մարության («Իմ քայլը»), Արտակ Զեյնալյան («Լույս» դաշինք), Նաիրա Զոհրաբյան (ԲՀԿ), Անահիտ Թարխանյան («Երևանի հանրությունը» դաշինք), Արարատ Զուրաբյան («Երևանցիներ» դաշինքը), Զարուհի Փոստանջյան («Երկիր ծիրանի» կուսակցություն), Րաֆֆի Հովհաննիսյան («Ժառանգություն» կուսակցության), Միքայել Մանուկյան (ՀՅԴ կուսակցություն), Գևորգ Հովսեփյան (Հայք կուսակցություն), Արտակ Ավետյան («Ռեֆորմիստների կուսակցություն»), Մհեր Շահգելդյան («Օրինաց երկիր») և Մանուել Գասպարյան («Ժողովրդավարական ուղի» կուսակցություն):
Թեկնածուն, որի կուսակցությունը կամ բլոկը կկարողանա ստանալ ձայների կեսից ավելին, ինքնաբերաբար, կղեկավարի քաղաքը:
Եթե ոչ մի կուսակցության կամ դաշինքի չհաջողվի ստանալ ձայների այդպիսի քանակություն, ապա Երևանի քաղաքապետ, գաղտնի քվեարկությամբ, կնտրի ավագանու խորհուրդը, որը կազմված է 65 անդամից և ձևավորված կլինի քվեարկության արդյունքների հիման վրա:
Ընտրություններին հետևում են ավելի քան 500 դիտորդ:
Շուշան Շիրինյան