Ախալքալաքի շրջանից 14 մարզիկներից 7-ը մրցանակային տեղեր գրավեցին Թբիլիսիում կայացած կարատե դո W.K.F. բաց մրցաշարի ժամանակ:
Ապրիլի 26-ին, Թբիլիսում անցկացվեց կարատե դո-ի բաց մրցաշար «Կարատեն օլիմպիական խաղերի ճանապարհին»: Մրցաշարը կազմակերպել էր «Տորի» ակումբը, Վրաստանի մարտարվեստի կոնֆեդերացիան, Վրաստանի կարատե դո-ի ազգային ֆեդերացիան:
Մրցաշարին մասնակցում էին 25 ակումբների մարզիկներ Վրաստանի տարբեր շրջաններից: Ախալքալաքի շրջանը մրցաշարին ներկայացել էր 14 մարզիկներով, ովքեր ներկայացնում էին Սպրոտ դպրոցը: Իսկ մարզիչը Ռաֆայել Դարբինյանն է:
14 մասնակիցներից 7-ը գրավեցին մրցանակային տեղեր.
Արթուր Արզրումանյանը 10-11 տարիքային խմբում գրավեց I տեղ,
Արտյոմ Ավագյանը նույն խմբում գրավեց II տեղ,
Աքսաննա Ավետյանը նույն խմբում աղջիկների մրցապայքարում գրավեց II տեղ,
Վովա Բդոյանը` III տեղ,
Դավիթ Սեսաձեն ևս գրավեց III տեղ,
Զազա Շավաձեն 8-9 տարիքային կատեգորիայում գրավեց III տեղ,
Գեորգի Շավաձեն 6-7 տարիքային կատեգորիայում գրավեց III տեղ:
2020 թվականին կարատե դո W.K.F. ծրագրում են մտցնել համաշխարհային օլիմպիական խաղերի շարք, այդ իսկ պատճառով Վրաստանում անցկացվում են միջոցառումներ սույն մարզաձևի զարգացման համար: