Այսոր, առավոտյան Տղիբուլիում, Մինդելի անվան հանքահորում պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով չորս մարդ է մահացել: Այս մասին տեղեկությունը Առաջին ալիքին հաստատել են ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունում։
ՆԳՆ-ում նույնպես հաստատում են տեղեկությունը մի քանի վնասվածների մասին։
Գործակալության տեղեկությամբ, տեղի ունեցածի վերաբերյալ հետաքննությոնը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի երկրորդ մասով, որն ի նկատի ունի հանքարդյունաբերության, շինարարության կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության նորմերի խախտում, որի արդյունքնում վրա է հասել մահը։
Արհմիության տվյալներով, 4 մարդ այրվածքների ախտորոշումով տեղափոխված է հիվանդանոց։ Ինչպես Առաջին ալիքին երկաթուղիների նոր արհմիության տեխնիկական տեսուչ, Պաատա Նինուան է հայտնում, այս պահին, պարզում են տեղի ունեցած պատահարի մանրամասները։
Հավանաբար տեղի է ունեցել այնպիսի պատահար, ինչպիսին մի քանի ամիս առաջ տեղի ունեցավ, որի ժամանակ զոհվեց վեց մարդ։ Մանրամասները դեռ չգիտենք և հաստատ ոչինչ չենք կարողանում ասել, քանի որ դեռևս վարում ենք հետաքննության գործընթացը, – հայտնել է Պաատա Նինուան։
Աղբյուրը՝ 1tv.ge