Այսօր, հունիսի 30-ին, քաղաքի Խաս-Բախչա կենտրոնական զբոսայգում կայացավ «Հանդուրժողականություն» թեմայով լուսանկարչական մրցույթ, որտեղ հաղթողներ ճանաչվեցին 3 հոգի:
PITA երիտասարդական կենտրոնը Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ հունիսի 20-ին հայտարարեց լուսանկարների մրցույթ: Այսօր կայացավ լուսանկարչական ցուցահանդես, որի ընթացքում որոշվեցին այդ մրցույթի հաղթողները:
Քաղաքային զբոսայգում, փուչիկներով զարդարեցին մի մասը, նույն տեղում կախեցին էկրանը հանդուրժողականության թեման ներկայացնելու համար:
Հաղթողները ընտրվել են անանուն քվեարկությամբ: Ցուցահանդեսի այցելուները կարող էին քվեարկել իրենց դուր եկած լուսանկարի օգտին, գունավոր տոպրակների մեջ գցելով լուսանկարի համարը: Արդյունքում, ձայների մեծամասնությունը ստացան 8, 4 և 11 համարների լուսանկարները:
Մրցանակակիրներ դարձան. Մարինա Մինասյանը` Օրջա գյուղից, Լիդա Ալմասյան` Օրջա գյուղից և Ախալքալաքից` Մուրադ Բրոյանը: Բոլորը ստացան մրցանակներ:
Սկզբում մրցույթին մասնակցում էր 25 լուսանկար, սակայն ցուցահանդեսի այցելուների դատին ներկայացվեց ընդամենը 11-ը, քանի որ նացածը շատ վատ որակի էին:
Ցուցահանդեսին զուգահեռ ներկայացվեց «Հանդուրժողականություն» թեմայով շնորհանդես, որը ներկայացրեց PITA-ի աշակերտուհիներից մեկը: Նա պատմեց 1955 թվականի նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակից երկրների կողմից ընդունված հռչակագրի մասին, ինչպես նաև հանդուրժողականության այլ մանրամասների մասին: Ինչպես նաև ներկա գտնվող անձանց հարցում անցկացրեց, թե գիտեն արդյոք նրանք հանդուրժողականության մասին:
Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում հանդուրժողականության շաբաթվա շրջանակներում:
Քրիստինե Մարաբյան