Վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն մտադիր է կրճատել նախարարությունների թիվը 14-ից 11-ի: Սակայն նվազեցումը պահանջում է փոփոխություններ օրենսդրությունում: Հետևաբար, այս փուլում խորհրդարանին կներկայացվի 14 նախարարներից բաղկացած ներկայիս կառավարությունը:
Երկու-երեք շաբաթից, երբ նախաձեռնվեն և ընդունվեն կառավարության օրենքների փոփոխությունները, ինչպես նաև ավարտվեն նախարարների անձնական կազմի վերաբերյալ խորհրդատվություններն, արդեն 11 նախարարներից բաղկացած կառավարության նոր կազմը կրկին կանցնի խորհրդարանին վստահությունը ստանալու ընթացակարգը:
Պատասխանելով լրագրողների հարցերին, վարչապետի թեկնածուն նշել է, որ փոքր կառավարության հայեցակարգը հաշվարկվում է, առաջին հերթին, տնտեսության վրա: Ըստ Բախտաձեի, արդյունքում պետք է կրճատվի ՀՆԱ-ում պետական ծախսերի տեսակարար կշիռը:
«Այս տեսանկյունից մենք արդեն ունենք կարևոր առաջընթաց, այս տարի այս ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 4.2% -4.3%-ը: Ապագայում այդ ցուցանիշը չպետք է գերազանցի 3,9%-ը: Դրամական միջոցներով դա նշանակում է, որ ապագայում մենք կկարողանանք ազատ արձակել բավականին կարևոր գումար` 100-120 միլիոն լարի (մոտ 45 միլիոն դոլար), որպեսզի դրանք ուղղենք այլ կարևոր սոցիալական ծրագրերի», – հայտարարել է Բախտաձեն:
Վերջին անգամ Վրաստանի կառավարությունում նախարարությունների թիվը կրճատվել է 2017 թ.-ի դեկտեմբերին` 16 նախարարություն և երկու պետնախարարություն, և մնաց 13 նախարար և մեկ պետնախարար:
Բախտաձեն նշել է, որ կառավարության կրճատման բարեփոխումը «կառավարության պլանի մի մասն է և պետք է անմիջապես իրականացվի», սակայն «այն պահանջում է օրենսդրական փոփոխություններ, ժամանակ և որոշակի ընթացակարգերի իրականացում»:
«Ուստի, ցավոք սրտի, օրենքով նախատեսված ժամանակին չի ստացվի նոր կառավարությանը վստահության հաստատումը», – ընդգծել է վարչապետի թեկնածուն:
«Արդյունքում մենք ստանում ենք իրավիճակ, որտեղ վաղը, խորհրդարանի առջև վստահություն ստանալու համար մենք պետք է կանգնենք այսօր գոյություն ունեցող կառավարության հետ և կառավարության ֆորմալ կառույցի, որոնցից մի քանիսը ապագա Կաբինետի անդամներ չեն լինի: Մոտավորապես երկու-երեք շաբաթ անց, երբ կանցկացվեն և կավարտվեն խորհրդակցությունները օրենսդրական և կադրային փոփոխությունների կատարման վերաբերյալ, մենք կրկին պետք է անցնենք այս կարգը կոմիտեներում և խմբակցություններում, և խորհրդարանի լիագումար նիստում արդեն թարմացված նախարարների Կաբինետով»,- նշել է Բախտաձեն:
«Ներկայիս իրավիճակի հիման վրա ժամանակը խնայելու և կրկնօրինակումն ու ձևականությունը կանխելու համար ես այսօր առաջարկեցի, որ մեր խորհրդարանական թիմը սկսի խորհրդակցություններ խորհրդարանում ներկայացված քաղաքական խմբերի հետ: Որպեսզի կառավարությանը վստահությունը հաստատելու պրոցեսը հաջորդ երկու օրերի ընթացքում բավական արագ անցնի», – ասել է վարչապետի թեկնածուն:
«Կառավարության անձնակազմի մանրամասն դիտարկումն իրականացվելու է Նախարարների կաբինետիի նոր կառուցվածքի ներկայացման ժամանակ, երբ խորհրդարանի առաջ կկանգնեն անմիջականորեն այն նախարարները, որոնք պետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն կառավարական ծրագրի իրականացման համար», – ասաց Բախտաձեն:
«Անմիջապես ուզում եմ հստակեցնել, որ կառավարության ծրագիրը ամբողջությամբ պատրաստ է և այսօր կանցնի խորհրդարան, ըստ հաստատված ընթացակարգի: Հուսով եմ, որ Վրաստանի խորհրդարանում այս հարցի շուրջ քաղաքական խմբերի միջև կհասնեն կոնսենսուսի», – հայտարարել է վարչապետի թեկնածուն:
«Ես հասկանում եմ, դուք կարող եք մտածել, որ դա լրացուցիչ ձևականություն է, բայց մենք պետք է հարգենք Սահմանադրությունը: Հետևաբար, ես խնդրում եմ խորհրդարանին այս ընթացակարգը արագացված ռեժիմով անցնել, որպեսզի մենք հնարավորություն ունենանք ներկայացնել նոր օրինագիծ, այնուհետև նոր կառավարությունը», – եզրափակել է Բախտաձեն: