Այսօր երկրի բոլոր վարչական շենքերում պետական դրոշները իջեցվել են: Կառավարության որոշման համաձայն, ապրիլի 6-ին Վրաստանում սգո օր է հայտարարվել, քանի որ ապրիլի 5-ին առավոտյան Մինդելի հանքում վեց մարդ է զոհվել, երեքը` վիրավորվել:
Դրոշները իջեցվել են Թբիլիսիի խորհրդարանի և Կառավարության վարչակազմի շենքերում, ինչպես նաև Քութայիսիի խորհրդարանի շենքում: Պետական դրոշները իջեցվել են Ներքին գործերի նախարարության, Պաշտպանության և այլ վարչական շենքերում: Իջեցվել են նաև Ախալքալաքի շրջանի վարչական շենքերի դրոշները:
Հանքափորների մահվան կապակցությամբ Վրաստանի Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի երկրորդ մասի (հանքարդյունաբերության, շինարարության կամ այլ աշխատանքների կատարման անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է անձի մահվան կամ այլ ծանր հետևանքների) փաստի հիման վրա ընթանում է հետաքննություն: Պատժվում է ազատազրկմամբ, առավելագույնը հինգ տարի ժամկետով կամ ազատազրկմամբ, երկուսից հինգ տարի ժամկետով, պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկումով կամ երեք տարի ժամկետով կամ առանց դրա: