ՆԳՆ «112» դեպարտամենտը ստեղծել է բջջային հավելված, որի օգնությամբ ցանկացած մարդ Վրաստանի տարածքում կարող է թաքուն, անհապաղ օգնության մասին ազդանշան ուղարկել կառավարման օպերատիվ Կենտրոնի SOS օպերատորին, ինչպես նաև փոխանակվել կարճ հաղորդագրություններով:
Բջջային հավելվածը կարելի է ներբեռնել անհապաղ օգնության օպերատիվ Կենտրոնի ղեկավարման կայքից:
Հավելվածը հասանելի է 3 լեզուներով՝ վրացերեն, անգլերեն և ռուսերեն:
Հավելվածը անմիջապես կորոշի քաղաքացու տեղը, ինչն ակնհայտորեն կնվազեցնի հատուկ ծառայությունների դեպքի վայր հասնելու ժամանակը:
Հավելվածն ունի նաև գործառույթ՝ ինչպես ահազանգը գաղտնի ուղարկել «112»(SOS) և հաղորդագրությունների փոխանակում:
Այդ գործառույթներից օգտատերը կարող է օգտվել, եթե նա խոսելու հնարավորություն չունի կամ էլ զանգի իրացումը վտանգ է ներկայացնում: