Վրաստանի քաղաքացիների համար ռուսական բուհերում սկսվել է ընդունելություն: Վրաստանում Ռուսաստանի հայրենակիցների կազմակերպության համակարգման խորհուրդը կոչ է անում հեռու մնալ նրանցից, ովքեր ռուսական բուհեր ընդունելության դիմաց առաջարկում են փողեր:
Վրաստանում Ռուսաստանի հայրենակիցների կազմակերպության համակարգման խորհրդում հայտարարում են, որ հաշվառման ընթացակարգն ու դիմումների քննարկումն անվճար է, չի պահանջվում թեկնածուների հարցաթերթիկների և նյութերի տրամադրումը այլ կազմակերպությունների, անհատ անձանց կամ ինտերնետ-ռեսուրսների:
Պետք է նշել, որ ռուսական բուհերի նկատմամբ Սամցխե-Ջավախքում հետաքրքրություն կա, առավել ևս, որ կարել է այնտեղ ընդունվել անվճար:
Ռուսաստանի բուհերում անվճար ուսուցման ծրագրին մասնակցում են 80 քաղաքների 500 համալսարաններ, որոնք առաջարկում են 659 ծրագրեր և ուղղություններ: Նշված ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի դաշնային բյուջեի կողմից:
«Ցավոք նախորդ տարի մենք կորցրինք մի քանի տեղ: Ընտրության վերջին փուլում, երբ բուհերից սկսեցին գալ պատասխանները, որոշ երիտասարդներ հրաժարվեցին ուսումից: Հաջորդ անգամ նրանք չեն կարող մասնակցել այս ծրագրին: Բանը նրանում է, որ մեծամասնությունը ցանկանում են Մոսկվա կամ Պետերբուրգ, դա անհնար է, քանի որ այնտեղ տեղերը սահմանափակ են: Մասնագիտական բուհեր կան նաև այլ քաղաքներում`Սամարա, Նովոսիբիրսկ, Սարատով, Կրասնոդար… Հարցաթերթիկում դուք կարող եք նշել 6 համալսարաններ, բայց 2-ից ոչ ավել նույն քաղաքում»,- նշում է իր հարցազրույցում Վրաստանում Ռուսաստանի հայրենակիցների կազմակերպության համակարգման խորհրդի նախագահ Նիկոլայ Սվետեցկին:
Այդ ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել Դաշնային, «Ռոսհամագործակցություն» գործակալությանը. www.russia.study կայքում. Այնուհետև անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկը, որի մեջ են մտցվում են անձնական տվյալները, տեղեկություն ուսման ու ձեռք բերումների մասին, նշվում է ուսման ցանկալի ուղղությունները և մատնանշվում է, թե ինչն է դրդել դիմորդին սովորել Ռուսաստանում: Դրանով կայքում ստեղծվում է դիմորդի անձնական էջ: Գրանցումը տեղի կունենա մինչև 2018 թվականի փետրվարի 16-ը: Հետագայում հարցազրույցը տեղի կունենա Թբիլիսիում:
Ռուսաստանում ուսուցման նշված անվճար ծրագիրը գոյություն ունի 2013 թվականից: Մեր տեղեկություններով այդ ծրագրով տարբեր բուհերում սովորում են մոտ 10 ուսանող Ախալքալաքի քաղաքապետարանից / շրջանից/: