Թբիլիսիի «Վարկեթիլի» մետրոյի կայարանում առավոտյան փլվել է կախված առաստաղը, տարբեր աստիճանի վերքերով տուժել է մոտ 14 մարդ:
Այսօր, վաղ առավոտյան «Վարկեթիլի» մետրոյի կայարանի ուղևորները ականատես են եղել, թե ինչպես մոտ 4 ամիս առաջ կառուցված կախված առաստաղը փլվել է, վնասելով որոշ մարդկանց առողջությանը:
Տուժածները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ, նրանցից որոշներին վիրահատել են: Տուժածների վիճակը գնահատվում է կայուն:
Այս մետրոյի կայարանը վերանորոգվել է անցյալ տարի, բացումը տեղի է ունեցել 2017 թ.-ի սեպտեմբերին:
Աշխատանքներն իրականացրել է «Կվարելռեմմշենի» ընկերությունը, որը հաղթել է քաղաքապետարանի կողմից անցկացված մրցույթում:
Վերանորոգման արդյունքում թարմացվել է կայանի վերին և ստորին ձեղնահարկերը, վերանորոգվել է ուղղաձիգ թունելը, մաքրվել գրանիտի հատակը և մարմարը, տեղադրվել են նոր օպերատորի խցիկներ, պտտադռնակները և ժամանակակից նավիգացիոն համակարգը:
Թբիլիսիի ներկայիս քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, այս նախագիծը արժեցել է 347 852 լարի (մոտ 140 հազար դոլար): Աշխատանքներն սկսվել է 2016 թվականին և ավարտվել 2017 թվականի օգոստոսին:
Դավիթ Նարմանիան, ով ժամանակին մայրաքաղաքի քաղաքապետն էր, ասել է, որ «Վարկեթիլիի» կայարանում տեղի ունեցածի հետ կապված, հետաքննությունը ստիպված կլինի պատասխանել մի շարք հարցերի, ողբերգության համար պատասխանատուները խիստ կպատժվեն»:
Նրա խոսքով, «մանրամասները պետք է իմանալ «Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունում», քանի որ այն վերահսկում է տենդեր-մրցութային հանձնաժողովին և օբյեկտի հետ կապված խնդիրները»:
Մետրոյում արտակարգ դրությունից հետո քրեական գործ է հարուցվել «հանքարդյունաբերության, շինարարության կամ այլ գործերի վարման ընթացքում անվտանգության կանոնների խախտում» հոդվածով, որը պատժվում է տուգանքով կամ ուղղիչ աշխատանքով, մինչ երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ, մինչ երկու տարի ժամկետով, պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով մինչ 3 տարի ժամկետով կամ առանց դրա: