2018 թվականի սկզբին Ուզբեկստանը կմիանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, – այս մասին ասված է երկրի նախագահ Շովակաթ Միրզաևի որոշման մեջ։ Իսկ տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։
Շովակաթ Միրզաևը Ուզբեկստանի տրանսպորտային ենթակառուցվածքի բարելավման և արտասահման ընթացող տրանսպորտների դիվերսիֆիկացման ծրագիրը արդեն հաստատել է։ Ծրագիրը նախատեսված է 2018-2022 թվականների համար։ Ծրագրի մի մասն է կազմում իրականացնել փորձնական տարանցիկ փոխադրումներ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով։
Ըստ ժամանակացույցի, բեռների փոխադրումը կսկսվի 2018 թվականի առաջին եռամսյակում։ Ծրագրում նաեւ նախատեսվում է Ուզբեկստանի մասնակցությունը Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միասնական տրանզիտ միջանցքի ստեղծմանը։
Նման նյութեր:
Շվեյցարական Integral Petroleum նավթային ընկերությունը տարածաշրջանային գրասենյակ է բացել Բաքվում: Այն բեռնափոխադրումներ է իրականացնելու Թուրքմենստանից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով:
21.10.2019 | Տնտեսություն
Այսօր, հուլիսի 15-ին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի աշխատկիցները դադարեցրել են օրեր առաջ հայտարարած գործադուլը: «Դեմիրյոլ» ընկերությունը խոստացել է մինչև ամսվա վերջ ամբողջությամբ վճարել աշխատակիցների պարտքը:
15.07.2019 | Տնտեսություն
Այսօր, հուլիսի 10-ին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարական աշխատանքներում ներգրավված մարդիկ չեն ստացել նախօրոք խոստացված աշխատավարձերը: Հնգօրյա դադարից հետո, նրանք կրկին գործադուլ են հայտարարել:
10.07.2019 | Տնտեսություն
Երկաթուղա-տրանսպորտային քոլեջի ուսանողները ուսումնական պրոցեսի ընթացքում կարող են «Մարաբդա-Կարծախ երկաթուղի» ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքել, որից հետո աշխատել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծում եւ զուգահեռաբար սովորել: Այս մասին հաղորդվում…
07.06.2019 | Հասարակություն
Շվեյցարիայից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարան են ժամանել ուղեւորատար գնացքները, մասնագետները ստուգում են գնացքների աշխատանքը եւ գծերի պատրաստվածությունը: Եվս մեկ փորձնարկման գնացք կանցնի երկու ամիս հետո:
26.03.2019 | Հասարակություն
Այսօր, դեկտեմբերի 13-ին Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղի մոտ երեք բեռնատար վագոն դուրս է եկել ռելսերից և շրջվել:
13.12.2018 | Հասարակություն
“Black and Caspian sea” կորեական ընկերության ղեկավարները այցելեցին Ախալքալաք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի տեղի հատվածին ծանոթանալու համար, քանի որ դիտարկում են Ախալքալաքը ինչպես շահավետ տարանցիկ միջանցք:
09.10.2017 | Տնտեսություն
Ըստ Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հաղորդակցման նախարար Ահմեդ Արսլանի հայտարարության, որը նա արել էր ապրիլի 10-ին, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի հունիսին, սակայն Վրաստանում կասկածում են դրանում:
12.04.2017 | Տնտեսություն